Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում հարգանաքի տուրք մատուցեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի համար

07.12.2017

Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի, զինկոմիսարիատի, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ եւ անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրումից հետո քաղաքացիները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:ՙՀանգստություն ու խաղաղություն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերի հոգիներին: Թող մեր հայրենիքն այլեւս զերծ մնա նման արհավիրքներից՚-հոգեհանգստյան պաշտոնի ավարտին նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը տարբեր միջոցառումներով հարգել են նաեւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում, այլ կազմակերպություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11