Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարատովի նահանգապետն ընդունել է Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությանը, ստորագրվել է հուշագիր

24.11.2017

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի դաշնության Սարատովի երկրամասի նահանգապետի հրավերով Սարատով քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նահանգապետ Վալերի Ռադաևը:

Հանդիպման մեկնարկում նահանգապետ Վ․ Ռադաևը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին հրավերն ընդունելու համար, հավելելով, որ դեռևս հոկտեմբեր ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում Կարեն Բոթոյանի հետ ստորագրված երկու մարզերի համագործակցության հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկու սուբյեկտների միջև փոխշահավետ համագործակցություն սկսելու համար։

Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի նահանգապետին ջերմ ընդունելության համար, հայտնելով նախանշված ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու իր վճռականության մասին:

Քննարկումների առանցքում եղել են մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք հետաքրքրություն է ցուցաբերվել երկկողմանի առաջարկներն ավելի մասնագիտական քննարկման ենթարկելու նպատակով ապագայում աշխատանքային խումբ ստեղծելու հարցում: Կողմերը կարևորել են երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում Սարատովի երկրամասի հայ համայնքի դերը:

Հանդիպման ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներն ի դեմս քաղաքապետեր Արամ Հարությունյանի և Արմեն Ավետիսյանի, համագործակցության հուշագրեր են ստորագրել Սարատովի երկրամասի համապատասխանաբար Կրասնի Կուտ և Վոլսկ քաղաքների իրենց գործընկերների հետ:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Կարեն Բոթոյանը ներկա կգտնվի նաև համայնքի կողմից կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին, որը կազմակերպվում է երկրամասում հայկական մշակույթի օրերի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55