Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 29.12.2017
Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի տարածքում գործող հեռուստաընկերությունների և տպագիր մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդես եկավ տարեվերջյան մամուլի ասուլիսով: Մարզպետը ներկայացրեց մարզի տարբեր ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը: Անդրադառնալով մարզում աղբահանության խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Կարեն Բոթոյանը նշեց, որ մարզում 2017 թվականի սկզբից կար 138 աղբավայր, որից 29-ն էր միայն ամրագրված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: ,,Անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում փակվել է 100 աղբավայր: Այս պահի դրությամբ մնում է փակելու 9 աղբավայր, որի ուղղությամբ գալիք տարվա ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ: Մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը իրավաբանական անձանց հետ կնքված է եղել թվով 858 պայմանագիր: Աղբահանության ուղղությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում արդեն ունենք կնքված 1725 պայմանագիր...
Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ ստեղծված «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան էին ներկայացրել զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկեց հայտերը, ապա անցկացվեց փակ գաղտնի քվերակություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վարդենիս քաղաքը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝ Լճաշեն համայնքը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 26.12.2017
Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստն անդրադարձավ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ մարզի 2017 թվականի կենսագործունեության արդյունքներին: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Բոթոյանը:Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 96,2 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 493 միլիոն 81 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 436 միլիոն 528 հազար դրամ:ՙԿատարողականը հաջողվել է ապահովել 27 համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի անդամների հետեւողական աշխատանքի շնորհիվ, ուր հավաքագրումը բարձր է եղել միջին կատարողական ցուցանիշից...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բալոյանն այցելեց Գավառի մանկատան սաներին 25.12.2017
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գավառի մանկատան սաներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Արա Բաբլոյանը ողջունեց մանկատան սաներին, դաստիարակներին ու մանկավարժներին, շրջայց կատարեց հաստատության շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին եւ առօրյային, ապա ամանորյա նվերներ հանձնեց մանկատան 49 սաներին:ՀՀ ԱԺ նախագահը սեղանի թենիսի խաղատախտակի մոտ խաղի հրավիրեց մանկատան սաներին՝ ստուգելով երեխաների խաղային պատրաստվածությունը եւ ստեղծելով աշխույժ մթնոլորտ խաղասրահում:Ապա դահլիճում մանկատան սաների մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին եւ Սուրբ ծմննդյան տոներին նվիրված հանդես: Հանդես գալով բացման ու ողջույնի խոսքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը թվարկեց այն ձեռքբերումները, որոնք ...

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը Սեւանա լճում արգելվում է ձկան եւ խեցգետնի որսը 20.12.2017
Սեւանա լճում, կապված սիգի ձվադրության շրջանի հետ, առաջիկա 26 օրերի ընթացքում կարգելվի ձկան եւ խեցգետնի որսը: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը, ՙՍեւան Ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք: Հրապարակելով ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը՝ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ արդեն մշակվել է բնապահպանության նախարարություն-Գեղարքունիքի մարզպետարան- ոստիկանություն ...

Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգումներ են իրականացվել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում 13.12.2017
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է,,Դպրոցները՝ ապագայի գործընկերներ,, ծրագրում եւ մասնակցում է Գյոթեի անվան ինստիտուտի կրթամշակութային ծրագրերին: Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել է Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ճաշարանն ու խոհանոցը: Դպրոցի նորոգված ճաշարանի եւ խոհանոցի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մատիաս Կիսլերը, ՄԱԿ-ի ,,Համաշխարհային պարենի ծրագրի,, ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք: Բացելով հանդիպումը՝...


