Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դիտարկում անցկացրեց Բերդկունք բնակավայրի մանկապարտեզի շինհրապարակում 22.08.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Բերդկունք բնակավայրի մանկապարտեզի նորակառույց շենքի շինհրապարակում։ Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, արեց դիտողություններ ու առաջարկություններ, միաժամանակ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակից։ Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝․․․

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 22.08.2024
Օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օգոստոսյան խորհրդակցություն, որը վարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդաժողովին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը,ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովի մեկնարկից առաջ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մյուս մասնակիցները շրջեցին թատրոնի դահլիճի նախասրահում բացված կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացան նախարարության կողմից տարբեր անվանակարգերում հայտարարված մրցույթներում հաղթած դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներին:․․․

Գեղարքունիքի մարզում իրականացվում են դասագրքերի բաշխման աշխատանքները 21.08.2024
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի օգոստոսի 18-ից մեկնարկել է մարզի հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների՝ 2024-2025 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը։ Մարզի համար նախատեսված 110 անուն 187 008 կտոր դասագրքերից 40 անուն 69 418 կտորը նախատեսված է 1-4-րդ դասարանների համար, որոնց տպագրությունը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ մնացած 70 անուն 117 590 կտոր դասագրքերը, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանների համար, տպագրվել է "Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի" միջոցներով: Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ մարզի հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների աշակերտներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր դասագրքերով:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ծովազարդի շինհրապարակներում 21.08.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Ծովազարդ բնակավայրի Րաֆֆու և Գարեգին Նժդեհ փողոցներում, որոնք հիմնանորոգման ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի և պայմանագրով սահմանված ժամկետների շուրջ, ապա համայնքի ղեկավարի և բնակավայրի վարչական ղեկավարի մասնակցությամբ քննարկեց առաջիկայում Ծովազարդում նախատեսված ճանապարհաշինական հերթական ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն դրամ։ Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 58 տոկոսով և կավարտվեն 2025 թվականի օգոստոսին։ Մարզպետը հրահանգեց՝ անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում ․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 19.08.2024
Օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Քննարկումներ ծավալվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհների եզրերի մաքրման, դրանց ամառային սպասարկման վիճակի, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում նոր կոյուղագծի կառուցման, Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, Սևանի տրանսպորտային հանգույցի տարածքի կանաչապատման հետ կապված հարցերի շուրջ։ Խոսվեց նաև Ջիլ գյուղ մտնող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, Գավառի բժշկական կենտրոնում շերտագրման սարքի տեղադրման, դպրոցներում էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման, լաբորատորիաների կահավորման հետ կապված հարցերի մասին։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուսումնասիրել մարզի տարածքում իրականացվող․․․