Նորություններ

Քո սխրանքն անմահ է զինվոր 12.04.2016
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր անհուն կսկիծով ու հպարտորեն դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ, Արցախում թշնամուն դիմակայելիս զոհված Նորիկ Զավենի Սարգսյանին: Նորիկ Սարգսյանը հուղարկավորվեց հայրենի Երանոսի գերեզմանոցում, զինվորական ու եկեղեցական կարգով, պատվո համազարկերի ու ռազմի երաժշտության հնչյունների ներքո: Հուղարկավորությանը մասնակցում էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երանոսի եւ մերձակա համայնքների բազմաթիվ բնակիչներ, հերոսի ծառայակիցներն ու դպրոցական ընկերները, հարազատները: Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվները:Նորիկի աճյունը գյուղի երիտասարդները տարան ձեռքերի վրա, իսկ շիրմափոսը հողով ծածկեցին ձեռքերով՝...

Օգնություն Արցախին 08.04.2016
Գեղարքունիքի մարզի համայնքները, մարզի առողջապահական և կրթամշակութային կազմակերպությունները շարունակում են ամենատարբեր կարգի օգնություններ հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը , առաջնագծում գտնվող զինվորներին ու կամավորներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկացմամբ արդեն համապատասխան հաշվեհամարին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից հանգանակվել եւ փոխանցվել է 1 միլիոն 250 հազար դրամ: 200 հազար դրամ հանգանակել եւ համապատասխան հաշվին են փոխանցել Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանն ու գյուղապետարանի աշխատակիցները: Մեքենաներով բեռնված սննդամթերք, հագուստ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են Արցախ հասցվել Վարդենիկի, Գանձակի, Գեղհովիտի, Մադինայի, Սեւանի քաղաքապետարանի...

Իրականացվում են հեղեղավտանգ իրավիճակի կարգավորման և ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքներ 08.04.2016
Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկեցին մարզում գարնանային վարարումներից սպասվող հեղեղավտանգ իրավիճակի հաղթահարման եւ ոռոգման շրջանին նախապատրաստվելու հետ կապված խնդիրներ: Արամ Հարությունյանի ներկայացմամբ՝ հակահեղեղային միջոցառումների իրականացման համար այս տարի պետական բյուջեից մարզին հատկացվել է մոտ 80 միլիոն դրամ, որն ուղղվել է բնակավայրերով հոսող գետերի առավել վտանգավոր տեղերի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքների իրականացմանը..

Հերոս զավակները ճանապարհվեցին անմահություն 07.04.2016
Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Փոքր Մասրիկ համայնքները փառքով հավերժություն ճանապարհեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայողներ,Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած իրենց զավակներին՝ Հարություն Հովհաննեսի Աբրահամյանին եւ Վրեժ Վարդանի Սարգսյանին: Հուղարկավորությունից առաջ հերոսների աճյունները տեղափոխվեցին Արեգունու եւ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցներ, որտեղ կազմակերպվեցին նրանց վերջին հրաժեշտի ու խոնարհումի արարողությունները: Հոգեհանգստի և և հուղարկավորության արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալները...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 06.04.2016
Հարգարժան մայրեր եւ դուստրեր: Ձեզ ի վերուստ շնորհված մայրության եւ գեղեցկության մեջ է ամփոփված մեր աշխարհի հարատեւությունը, հայրենապաշտպան ու ազգապահպան զորավոր ուժը: Ձեր արի կամքի, ցուցաբերած նվիրվածության ու հոգատարության համար դուք արժանի եք ամենայն հարգանքի ու սիրո: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն, ամենայն բարիք: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 4-ին տեղի ունենացավ մեր հայրենիքի եւ հայրենյաց պաշտպան զինվորների հաջողությանը նվիրված միասնական աղոթքի եւ օրհնության կարգ` հանդիսապետությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի ողջ հոգեւոր դասի: Աղոթքի եւ օրհնության կարգին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը եւ աշխատակազմի անդամները, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ղեկավարները, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցները, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավատավորներ:ՙՄենք այսօր հավաքվել ենք այստեղ` Աստծուց խնդրելու զորակցություն դժվարին կացության մեջ հայտնված մեր ազգի եւ Արցախի համար: Իր պատմության ընթացքում հայ ազգը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: Եթե դիտարկում ենք մեր ազգին հասած ...