Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քարվաճառում կանգնեցվել է հիշատակի խաչքար

19.03.2018

ԵԿՄ վարչության Գավառի տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ մարտի 18-ին Քարվաճառում տեղի է ունեցել Քարվաճառի մարտերում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն հավերժացնող խաչքարի բացման արարողություն: Նորաբաց խաչքարը օրհնվել է Գեղարքունյաց դասի և Արցախի N զորամասերի գնդերեցների կողմից, խոնարհվել են ծաղիկներ, տեղի է ունեցել հիշատակի ցերեկույթ:
Տեղադրված խաչքարը հավերժացնելու է Գավառի տարածաշրջանից Քարվաճառի մարտերում քաջաբար զոհված կամավորներ՝ Սերյոժա Հրանտի Ավետիսյանի, Գագիկ Վահրամի Գալստյանի, Վարդան Վասիլի Գասպարյանի, Արսեն Մեգրետարի Կատվալյանի, Զոհրաբ Արշավիրի Շհոյանի, Հրաչիկ Սերյոժայի Մխիթարյանի, ժամկետային զինծառայողներ՝ Արթուր Գեղամի Բլդեյանի, Արտակ Ավետիքի Գասպարյանի, Մանվել Ռաֆիկի Գասպարյանի, Մաքսիմ Զավենի Սմբատյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հայորդիների հիշատակը: Միջոցառմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ, հյուրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11