Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում

22.03.2018

2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների շնորհիվ իրականացվող ծրագրերը համայնքային զարգացման լուրջ հեռանկար են խոստանում, քանզի ՀՀ Կառավարությունը դրանք պատրաստ է համաֆինանսավորել մինչև 60 տոկոսի չափով, Գեղարքունիքի մարզպետարանում ունեցած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Համայնքներից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը պահպանվում է, իսկ ֆինանսավորման չափը փոփոխվում ՝ ելնելով ծրագրերի տնտեսական կամ սոցիալական բնույթից: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում կավարտի Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված հայտերի քննարկումը , իսկ առայժմ սուբվենցիոն տարբերակով կյանքի կկոչվի Սևան համայնքի Չարենցի փողոցի հիմնանորոգման ծրագիրը: Տարածքների համաչափ զարգացման մեկ այլ ծրագրով Կառավարությունը պատրաստակամություն է հայտնում՝ աջակցել համայնքներում սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնող գործարարներին:,, Եթե բանկը համաձայնվել է գործարարին վարկ տրամադրել մինչև 14% ով, ենթադրենք 200 մլն դրամ, ապա Կառավարությունը կսուբսիդավորի այդ վարկի 6%-ը և վարկը կդառնա 8%- անոց,, -հավելեց նախարարի տեղակալը: Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ այս տարի ՀՀ Կառավարությունը նախատեսում է աջակցության նոր ծրագրեր առաջարկել հատկապես խոցելի տարածքների համար, որից անմասն չպետք է մնան նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55