Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց խորհրդակցություն 08.05.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։ Կարեն Սարգսյանն անդրադարձավ Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակային միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, շարժական գույքի բազաների ճշգրտման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին։․․․

Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին: Մրցույթի մարզային փուլը անցկացվել է ապրիլի 19-ին՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, որին մասնակցել են Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը: Այս փուլում հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացել Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Վարդենիսի թիվ 1 երաժշտական և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:․․․

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, օրերս հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։ Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 06.05.2024
Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից տեղահանված անձանց առկա խնդիրների կարգավորման, մարզում ընթացող շինարարության օրինականության հիմքերի ապահովման, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, սուբվենցիոն ծրագրերի երաշխիքային ժամկետների ուսումնասիրման հետ կապված հարցեր։ Օրակարգային հարցերից էր նաև գարնանային վարարումների վտանգների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը։Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարեց՝ իր հաստատմանը ներկայացնել Մայիսի իննին նվիրված միջոցառումների, ինչպես նաև...

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.05.2024
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 35 միլիոն 86 հազար 435 դրամ, որից 16 միլիոն 913 հազար դրամը ՀՀ կառավարության, 18 միլիոն 173 հազար 435 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Հայրավանքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 515 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և ավարտվել 2023 թվականի սկզբին։ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրազեկման արշավի նպատակով վերջին հանդիպումը կայացավ մայիսի 4-ին` Գավառ համայնքում, որի ընթացքում Գավառի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառում վերաբնակություն հաստատած հայրենակիցների շրջանում ներկայացվեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Մարզի համայնքներում հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԱՍԱ վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, ...