Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիք համայնքի  12 փողոցներում կանցկացվի գիշերային լուսավորության համակարգ

Գեղարքունիք համայնքի 12 փողոցներում կանցկացվի գիշերային լուսավորության համակարգ 10.07.2020

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց՝ ավելի քան 4 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 972 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 322 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 650 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվելու է 134 լուսատու եւ հենսայուն: Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Նժդեհ, Պ. Սեւակ, Ս. Գրիգորյան, Սարալանջի, Իսահակյան, Հ. Ավետիսյան, Վ. Ստեփանյան, Գետափի, Հ. Շիրազ եւ Զորավար Անդրանիկ փողոցներում եւ աշխատելու է ԼԵԴ համակարգով: Համայնքը սրանով ունենում է մոտ 80 տոկոսի չափով լուսավորություն»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը

Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը 10.07.2020

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց՝ 5877 մետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 45 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 10 միլիոն 255 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է եւ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում: «Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Այս ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտը լուսավորված կլինի կիսով չափ:Մնացած թաղամասերի լուսավորման խնդիրը կլուծենք փուլերով, առաջիկա տարիներին, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Մարտունի քաղաքում կիրականացվեն 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, ջրատաքացուցիչների տեղադրման, ֆոտովոլտային արեւային կայանի կառուցման աշխատանքներ

Մարտունի քաղաքում կիրականացվեն 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, ջրատաքացուցիչների տեղադրման, ֆոտովոլտային արեւային կայանի կառուցման աշխատանքներ 09.07.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի 4 մանկապարտեզների շենքերում կիրականացվեն հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման, համայնքապետարանի եւ ենթակա 4 հիմնարկների շենքերի կարիքների համար՝ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի նորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու համայնքապետարանի շենքի տանիքին արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է ,,,

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց 09.07.2020

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը:Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով: Համայնքում այժմ ընթանում է մեկ այլ կարեւոր սուբվենցիոն ծրագիր՝ մշակույթի տան նոր շենքի կառուցումը, որի մեկնարկը տրվել էր դեռ նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի»,-նշեց համայնքի ղեկավարը:

Կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

Կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը 09.07.2020

Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Վարդենիսի և Գավառի տարածքային բաժանմունքներում անցկացվեց 2020 թվականի ամառային զորակոչի 3-րդ փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը: Արտակարգ դրությամբ պայմանավորված ` զորակոչն ընթացավ առանց մարդկային կուտակումների` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային կանոնները: Հուլիսի 9-ին բանակ մեկնած զինակոչիկների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, կենտրոնական հավաքակայանում: Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի վիճակահանությունը զինակոչիկների ծնողների համար ավելի մատչելի է դարձել: Նրանք այդ գործընթացին կարող են հետևել զինվորական կոմիսարիատի տարածքային բաժանմունքներում, առցանց հեռարձակման միջոցով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ մարզի տարածքներում զորակոչի ընթացքին հետևում են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Գեղարքունիքի մարզպետը որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու կոչով դիմեց մարզի շինարարներին

Գեղարքունիքի մարզպետը որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու կոչով դիմեց մարզի շինարարներին 09.07.2020

Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված սուբվենցիոն 103 ծրագրերից անավարտ էր մնացել 23-ը՝ անորակ լինելու պատճառով: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, այդ ծրագրերից 5-ը վերաբերում են ճանապարհաշինությանը, որոնցից 4-ի դեպքում այսօրվա դրությամբ կարգավորված են բոլոր խնդիրները, քանի որ կատարված աշխատանքներն արդեն բերվել են պահանջվող որակյալ տեսքի: Այցելելով Գեղարքունիք եւ Գանձակ համայնքների շինհրապարակներ՝ մարզպետը ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին, մանրամասն դիտարկեց վերացված թերությունները: Այցի ընթացքում` Գնել Սանոսյանը անորակ կատարված շինարարության թերությունների շտկման եւ աշխատանքների որակի պահպանման շուրջ խոսելով, դիմեց շինարարներին. «Անցած տարի սուբվենցիոն ծրագրերից չի ընդունվել ճանապարհաշինական 5 ծրագիր Գանձակ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս եւ Վարդենիկ համայնքներում: Այսօրվա դրությամբ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դեռ թերությունները չշտկված են մնում Վարդենիկ համայնքում ու Ճամբարակի կենտրոնական հրապարակում: Մնացած տեղերում շինարարական կազմակերպությունները կարողացել են ապահովել պահանջվող որակը, ինչը նշանակում է, որ աշխատանքներն ընդունվելու են, ու դրանց դիմաց կատարվելու են համապատասխան վճարումները: Գանձակում ու Գեղարքունիքում ճանապարհաշինական կազմակերպության կողմից իրականացված անորակ շինարարության պատճառով չէր ընդունվել 4535 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք, որի դիմաց չէր վճարվել շուրջ 21 միլիոն դրամ: Կազմակերպությունը շտկել է բոլոր կարգի թերությունները՝ իր միջոցներով տեղադրելով ասֆալբետոնյա ծածկի երկրորդ շերտը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլոր շինարարներին՝ աշխատանքների որակը խստագույնս պահպանելու համար, մանավանդ, որ այս տարի մարզում շատ ավելի հսկայածավալ շինարարություն է իրականացվում: Հավատացնում եմ, որ ոչ մի թերացում մեր տեսադաշտից աննկատ չի մնա, ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվի, եթե այն չի համապատախանելու սահմանված չափորոշիչներին: Ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար հարկավոր է իրականացնել միայն բարձրորակ շինարարություն. ահա մեր միակ պահանջը ձեզանից»,- իր խոսքում նշեց մարզպետը: Բացի նախորդ տարվանից մնացած ծրագրերի ընթացքը դիտարկելու Գանձակ համայնքում Գնել Սանոսյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի եւ պետբյուջեի միջոցներով իրականացվող Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Իսկ Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հետ քննարկեց համայնքային նշանակության առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:06:17