Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին 09.11.2022

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Մարզպետը իր երախտագիտությունը հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ապա ներկայացրեց ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։ Նշվեց, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.11.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի։ Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էր Գեղարքունիքի մարզպետի աջակցությունը՝ հանրակրթական տարբեր դպրոցներում աշխատանքի տեղավորման հարցում։ Մեկական քաղաքացի դիմեց աշխատանքային իրավունքի վերականգնման, ուսման վարձավճարի մարման, ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, գրքի հրատարակումը ֆինանսավորելու, չորս քաղաքացի՝ առողջական և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցերով։ Դիմումատուների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը 08.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Նոյեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել եմ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը: Այսպիսով, ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին «ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 778 մլն. 245 հազ. 600 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 72 մլն. 7 հազ. 400 դրամով:․․․

Իրազեկման աշխատանքներ՝ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ

Իրազեկման աշխատանքներ՝ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ 07.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 7-ին նախարարության մասնագետների կողմից Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների տնօրեններ, սոցիալական ոլորտի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Վերջիններս իրազեկման աշխատանքների ընթացքում ծանոթացել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրման և մասնագետների՝ ռեեստրում գրանցվելու ընթացակարգին։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի ղեկավարներին 04.11.2022

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբեր 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի հիմնադիր Միշել-Ալե-Էգայանին, նույն համույթի տնօրեն Բրունո Միաշոնին և Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցին։ Վերջիններս մարզպետին ներկայացրին Հայաստանում և մասնավորապես Գավառ և Սևան համայնքների արվեստի դպրոցների հետ ունեցած համագործակցության և իրականացվող ծրագրերի մասին։ Ինչպես նշվեց, Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ ֆրանսիական «Միշել-Ալե Էգայան» պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների և ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից ուսանողների շրջանում։․․․

Գավառում հանդիսավորությամբ նշվեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը

Գավառում հանդիսավորությամբ նշվեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը 04.11.2022

Նոյեմբերի 4-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց գրող, արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-րդ տարեդարձը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի համայնքապետարանը, Մարտունու համայնքապետարանը, Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը եւ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Հայաստանի գրողների միության անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Բաղիշ Հովսեփյանի ընտանիքի անդամներ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53