Նորություններ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 13.04.2022
Գեղարքունիքի մարզում` պայմանավորված ձյան տեղումներով և ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ, գիշերային ժամերին հնարավոր է ճանապարհների սառցակալում: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք լինել շատ զգույշ և երթևեկել միայն ձմեռային անվադողերով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Վարժանքներ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում 13.04.2022
Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»` ԱՌՆԱՊ հիմնադրամը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) գործնական պարապմունքներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շահառու դպրոցներում։ Ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արտանիշ, Ջիլ, Գեղամասար, Արեգունի, Արփունք, Ավազան, Ծափաթաղ, Փամբակ, Սոթք, Կութ, Շատվան եւ Նորաբակ բնակավայրերի դպրոցները: Նպատակը՝ անձնակազմին սովորեցնել վարժանքներ անել՝ հաշվի առնելով դպրոցի աղետների ռիսկի նվազեցման պլանը, ըստ սպառնացող վտանգների՝ կազմակերպել գործողությունները, փորձարկել ուսուցիչների ու աշակերտների տեսական գիտելիքները գործնականում: Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ը (UK CSSF):

Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կայացած հանդիպման մասնակիցներին հանրային իրազեկման և քննարկման կարգով ներկայացվեց «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը։ Քննարկմանը մասնակցեցին ծրագիրը նախաձեռնած «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը, բնապահպան Արևիկ Հովսեփյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիկ և Ծովինար գյուղերի բնակիչներ։ Ծրագրային առաջարկի մանրամասների մասին հանդիպման մասնակիցներին իրազեկեց «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։ «Ծրագրի նպատակն է․․․

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ են թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների պատճառով նշված դպրոցի թվով 610 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: 610 աշակերտներից շուրջ 125 աշակերտ դպրոց է հաճախում 3 կմ-ից ավել հեռավորությունից, որը լուրջ դժվարություն է առաջացնում նրանց համար` ժամանակին դպրոց և դպրոցից տուն հասնելու հարցում: Ելնելով ստեղծված իրավիճակից և հիմք ընդունելով Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի ներկայացրած դիմում-խնդրանքը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ստացել համաձայնություն` դպրոցի տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու և աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար:

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք 08.04.2022
Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ընթացքի մեջ են գտնվում 2021 թվականից մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման և նոր աղբյուրակապի կառուցման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 717 հազար դրամ, որի 23 միլիոն 134 հազար 840 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 14 միլիոն 582 հազար 160 դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանի ներդրումը։ Իրականացվող աշխատանքների արդյունքում մանկապարտեզում կավարտվեն շենքի առաջին հարկի ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորոգման աշխատանքները, իսկ նոր աղբյուրակապի կառուցման ծրագրի իրականացմամբ Արծվանիստի տնտեսություններին մատակարարվող ջրի քանակությունը կավելանա շուրջ 13 լիտր վայրկյան հզորությամբ, կբարեկլավի գյուղի ընդհանուր ջրամատակարումը։ Մարտի 30-ի դրությամբ այստեղ արդեն իրականացվել են աշխատանքների շուրջ 90 տոկոսը:

Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջին նիստում քննարկվեցին հրատապ ու առաջնահերթ նշանակության հարցեր 08.04.2022
Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիստին հրավիրված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենը, մարզի համայնքների վարչական ղեկավարները։ «Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին» հարցի շուրջ զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը: Ըստ բանախոսի՝ մարզում հաջողվել է ապահովել ցանքի համար անհրաժեշտ սերմացուների պահանջարկը՝ օգտագործելով Հայաստանում սերմարտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մարզի համայնքներում արդեն գույքագվել է պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութերի հատկացման պահանջարկը։ «Ըստ համայնքներից ստացված հայտերի՝ մարզի տնտեսություններում գարնանացան աշխատանքներ իրականացնելու համար ներկայացվել է 4049․․․