Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց շտաբային հերթական  ուսումնական վարժանքը

Անցկացվեց շտաբային հերթական ուսումնական վարժանքը 15.06.2022

Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության միջոցառումների 2022 թվականի պլանի, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի հունիսի 15-ին մարզպետարանում անցկացվեց հերթական շտաբային ուսումնավարժությունը այս անգամ՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով։ Ուսումնավարժությանը ընդգրկված էր Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը, մարզի տարհանման հանձնաժողովի, Մարտունու համայնքապետարանի և Լիճք բնակավայրի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ՄՓՎ և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներ։ Բացման խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կոչ արեց ներկաներին լրջորեն կատարել իրենց գործառնական պարտականությունները և զեկույցները ներկայացնել հիմնավորված ու մանրամասն։ Համաձայն ուսումնավարժության անցկացման պլանի՝ մասնակիցներն․․․

Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի գավաթի 2022 թվականի խաղարկության Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի գավաթի 2022 թվականի խաղարկության Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները 14.06.2022

ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակությանը, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, խթանելու պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին: ՀՀ ԱԺ-ի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Այն անց է կացվում չորս փուլով` 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում: Մրցումների ծրագրում ընդգրկված են վազք 60 մետր` բարձր մեկնարկից, վազք 500 մետր, հեռացատկ թափավազքից,

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին բազմաբնույթ հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին բազմաբնույթ հարցեր 13.06.2022

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ լսեցի նախկին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը եւ տվեցի նոր հանձնարարականներ։ Քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտները։ Նշեմ, որ մարզում արդեն ավարտվել է հանքային պարարտանյութերի բաշխման գործընթացը, ընթացքի մեջ են գտնվում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, ոռոգման նախապատրաստական շրջանի, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների կողնակներին առեւտուր իրականացնող․․․

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավարին և ԵՄ ներկայացուցչին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավարին և ԵՄ ներկայացուցչին 10.06.2022

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատաժողով՝ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով» թեմայով։ (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանում հանուն Հարավային Կովկասում կայուն գյուղական զարգացման» («ECOServe») ծրագրի...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ 10.06.2022

Հունիսի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Արտյուշա Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։ Արմեն Փամբուխչյանի այցի առաջին կանգառը Սեւանի թերակղզում տեղակայված ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատում էր, որտեղ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետը նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված ֆորումին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված ֆորումին 09.06.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպված ֆորումին, որը նվիրված էր Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան: Ֆորումի ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շահագրգիռ քննարկումներ են ծավալել ոլորտի խնդիրների, դրանց լուծման ճանապարհների և առաջիկա զարգացումների շուրջ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 18:07:33