Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին 24.04.2022

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ քաղաքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա պատարագ և Սրբերի բարեխոսության կարգ, կատարվեց մոմավառություն: Ոգեկոչման և ազգային միաբանության խոսքով ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Հիշատակի արարողությունից հետո մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը եւ արարողության․․․

               Ծովինարում հիմնվում է ագրոանտառ

Ծովինարում հիմնվում է ագրոանտառ 23.04.2022

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարավային բարձունքի վրա Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցների հաշվին հիմնվում է ագրոանտառ, որը զբաղեցնում է 3,5 հեկտար տարածք։ Ագրոանտառի հիմնման հայեցակարգը Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար գյուղում ներկայացրեց Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Հովիկ Սայադյանը։ Հայեցակարգի ներկայացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Ծովինարի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը, Ծովինար գյուղի բնակիչներ, շահագրգիռ այլ անձինք։ Ինչպես ներկայացրեց Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Հովիկ Սայադյանը՝ Ծովինարի ագրոանտառը հիմնվում է դեգրադացված վարելահողերում, ձեռք է բերելու գյուղատնտեսական ․․․

Ավարտվեցին «Սպորտլանադիա» մարզական միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլերը

Ավարտվեցին «Սպորտլանադիա» մարզական միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլերը 23.04.2022

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերի մրցումները: Այն նպատակ ուներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, նրանց ֆիզիկական որակների բարելավմանը, ինչպես նաև դպրոցներում ֆիզկուլտուրային և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպմանը: Միջոցառումը մեկնարկեց մարտի 1-ից՝ ներդպրոցական փուլով: Այս փուլում անցկացվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև, որի արդյունքում ձևավորվեցին դպրոցների հավաքական թիմերը: 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտները հավաքական թիմերում ընդգրկվել էին 5 տղա և 5 աղջիկ ձևաչափով։ Միջոցառման ծրագրում ընդգրկված էին 5 խաղային մարզաձևեր:․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել Գեղարքունիքի մարզի 67 շահառու

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել Գեղարքունիքի մարզի 67 շահառու 22.04.2022

Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ․․․

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում 22.04.2022

2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։ Փախլավայի պատրաստումը հիմնականում տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։ «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել է Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից,․․․

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք 21.04.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ Վարդենիկում իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը կավարտվի այս տարի: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 289 միլիոն 531 հազար 508 դրամ է, որից 202 միլիոն 672 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 86 միլիոն 859 հազար 452 դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանի ներդրումը։ Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 35 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում կսալարկվեն Վարդենիկ գյուղի թիվ 3,4, 5, 6 փողոցները՝ 4045 գծամետր երկարությամբ և 21 554 քմ մակերեսով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58