Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ 27.12.2022

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում ամփոփվեց դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, խոսվեց առաջիկա անելիքների մասին։ Գեղարքունիքի մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց այն դպրոցներին, որտեղ արձանագրվել է ուսումնադաստիարակչական բարեխիղճ և արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ տնօրենների հետևողականության արդյունքում հաջորդ կիսամյակին կունենանք նմանատիպ դպրոցների թվի ավելացում: Կարեն Սարգսյանը խոսեց մարզի 99 դպրոցներին տրամադրվող գույքի մասին, առաջարկելով տնօրեններին ուշադիր լինել, որպեսզի ներմուծվող գույքը լինի բացառապես որոկյալ, անդրադարձավ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին 23.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ ․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։ Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին և զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր, դիտարկվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված գործերը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ամփոփեց մարզի բուժհիմնարկների կողմից ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ամփոփեց մարզի բուժհիմնարկների կողմից ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում հանդիպում կազմակերպեց մարզային ենթակայության բուժհիմնարկների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ընթացքում բուժհիմնարկների կողմից կատարված աշխատանքները և 2023 թվականի համար նախատեսվող անելիքները։ Մարզպետը նախ խոսեց մարզի բուժհիմնարկների վերազինման մասին, նշելով, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով 2022 թվականին մարզին հատկացրել է ավելի քան 244 միլիոն դրամ, որպեսզի բուժհիմնարկները՝ բուժսարքավորումների բացակայության հետ կապված խնդիրները հասցնեն նվազագույնի։ «Մենք նմանատիպ ծրագիր ունենք նաև 2023 թվականի համար,...

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով

Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով 22.12.2022

Պետական միջոցների հաշվին եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ 2 «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենաներով, 1 ռեանոմոբիլով եւ 1 «Պատրիոտ» ամենագնաց մեքենայով։ Տեխնիկական նորագույն միջոցների տրամադրման նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ժամանեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրան ուղեկցում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը։ Նախարարին դիմավորեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը , Վահան Զարոյանը, ՀՀ ԱԻՆ․․․

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների հզորացում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների հզորացում 22.12.2022

ՀՀ կառավարությունը 244 892,7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում 244 892,7 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։ Այդ թվում՝ «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի շենքը հրատապ ծրագրերի շրջանակներում վերանորոգելու համար հատկացվել է 8 միլիոն դրամ։ «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ի համար ակնաբուժական ճեղքային լամպի ձեռքբերման համար՝ 1 330,0 հազար դրամ։ «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի համար ուլտրաձայնային շարժական սարքավորման ձեռքբերման համար՝ 5 900,0 հազար դրամ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53