Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ 01.05.2022

Սիրելի հայրենակիցներ, ‬ շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա։ Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 30.04.2022

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում մեկնարկեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են ավելի քան 43 հազար մասնակից, որից շուրջ 7 հազարը ներկայացնում է մասնավոր հատվածը, իսկ մոտ 36 հազարը՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների, «Սևան» Ազգային պարկի, «Գեղարքունիք» ՋՕԸ աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։ Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված է 238 միավոր տեխնիկա։ Ամենուրեք իրականացվում են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ։ Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի

Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում համապետական շաբաթօրյակի աշխատանքները 30.04.2022

Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում արդեն ավարտին են մոտենում ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մարզում շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված էին աննախադեպ քանակությամբ՝ շուրջ 43 հազար մարդ և 238 միավոր տեխնիկա։ Ամենուրեք իրականացվեցին սանիտարական մաքրման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման, աղբաթափման և աղբածածկման աշխատանքներ։ Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի անտառային տարածքները, գետաբերանները, պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի շրջակայքը, կրթական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների բակերը և դրանց հարող տարածքները։ Գեղարքւոնիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց մարզի տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և կիսվեց իր տպավորություններով։

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներն այցելեցին Կարմիրգյուղի ԲԱ և Գանձակի ԱԱՊԿ

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներն այցելեցին Կարմիրգյուղի ԲԱ և Գանձակի ԱԱՊԿ 29.04.2022

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում 2020-2021 թվականների ընթացքում իրականացվել են Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիայի և Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքներ։ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 29-ին Իզերի դեպարտամենտի համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը, «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներ Ժան-Կլոդ Ռոսսեն և Քլոե Վալսը, Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի տնօրեն Լիլյա Շալունցը այցելեցին նշված բնակավայրեր և դիտարկեցին իրականացված աշխատանքների արդյունքը։ Հյուրերին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։․․․

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր 29.04.2022

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի եւ տարածքների պատասխանատուների հետ քննարկեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաեւ ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Ինչպես զեկուցեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է հաղթահարել կազմակերպված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։ «Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը ոռոգվել են առանց ուշացումների։ Այսօրվա դրությամբ ոռոգման վարձավճարների գանձումը հասցրել ենք մոտ 95 տոկոսի։ Այս տարի էլ պետք է կարգավորենք բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները, հաղթահարենք ի հայտ եկած դժվարությունները, որպեսզի կազմ ու պատրաստ լինենք ոռոգման շրջանի մեկնարկին ու ընթացքին։ Ջրամատակարարման քսան կետերում նախորդ տարում կառուցվել է ջրաչափական դիտակետեր, որտեղ այս տարի տեղադրվելու է ջրաչափական հաշվառող սարքերը։ Իրականացված ծրագրերի արդյունքում նախատեսում ենք․․․

Ավարտվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային առաջնությունը

Ավարտվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային առաջնությունը 29.04.2022

Ապրիլի 29-ին Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային առաջնությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի, Ծակքարի, Գանձակի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Գավառի թիվ 2 Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցների, ինչպես նաեւ Ճամբարակի, Գավառի Հացառատ թաղամասի եւ Նորատուսի հավաքական թիմերը։ Մրցաշարն անցկացվեց օլիմպիական մրցակարգով, 3 խաղափուլով, որը վարեց միջազգային կարգի մրցավար Ստյոպա Սարգսյանը։ Մրցող զույգերը որոշվել էին վիճակահանությամբ։ Եզրափակիչ դուրս եկան Ճամբարակի եւ Գավառի Հացառատ թաղամասի հավաքական թիմերը։ Ծավալված համառ պայքարում մրցաշարի հաղթող ճանաչվեց Ճամբարակի հավքական թիմը։ Երրորդ տեղի համար պայքարում Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի թիմը հաղթեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմին։ Հաղթողները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով, հավաստագրերով եւ վոլեյբոլի գնդակներով։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58