Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում 10.02.2023

2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 12 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 12 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 566 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 158 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 578 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում 10.02.2023

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում։ Հանդիպման մասնակցեցին Գեղարքունքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, քաղաքաշինության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտների ղեկավարները, ծրագրի փորձագետներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագիտական խմբի անդամները մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկեցին «Սևան ազգային պարկ»-ի կառավարմանն առնչվող խնդիրները․․․

Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան

Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան 09.02.2023

Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու տարածաշրջաններում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը կազմել է 5-10 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերին սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ ցերեկվա ընթացքում։ Փետրվարի 9-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը 09.02.2023

Փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը, որին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ներայացուցիչներ, մարզի համայնքների վարչական ղեկավարներ, փորձագետներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ներկայացմամբ՝ ներկայումս քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվում են․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 08.02.2023

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Ռուբիկ Նավոյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 20 քաղաքացիներ։ Մեկ քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով ուղեգրում ստանալու, մեկ քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, իսկ մնացած քաղաքացիները՝ դրամական աջակցություն ստանալու նպատակով։ Ներկայացված դիմումներին պատասխաններ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ 08.02.2023

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել մարզի ավտոճանապարհներին։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ 15-20 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերին սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ ցերեկվա ընթացքում։ Փետրվարի 8-ի ժամը 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհը գիշերային ժամերին փակվել էր ձյան առատ տեղումների եւ սաստիկ բքի պատճառով։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 19:03:46