Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.03.2023
Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում։ Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ։ Սակայն,ՀՀ առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով, կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը օր օրի ավելանում է։ Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով։ Կարմրուկային վարակին խիստ բնորոշ են բազմաթիվ ծանր բարդություններ, որոնք ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական հասակում։ Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, կարմրուկի կանխարգելման գործընթացը ավելի ակտիվ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում անհապաղ պատվաստվել։ Ըստ մասնագետների՝ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է. առաջին դեղաչափը` 1 տարեկանում, երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը։ ․․․

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին 07.03.2023
2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշված դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։ Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 07.03.2023
2022 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր, ինչի արդյունքում հիմնանորոգվել է Խաչիկ Ստեփանյան փողոցը եւ բազմաբնակարան չորս շենքերի տանիքներ։ Խաչիկ Ստեփանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 77 միլիոն 175 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Խաչիկ Ստեփանյան փողոցն ասֆալտապատվել է 700 գծամետր երկարությամբ եւ 4900 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է միակողմանի մայթ՝ 1050 քառակուսի մետր մակերեսով։...
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Մարտի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հետ համատեղ կազմակերպել էինք խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում մտքեր փոխանակեցինք Գեղարքունիքի մարզի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանման հետ կապված հարցերի շուրջ։ Գավառի Լ․Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիպեցինք ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ավագ եւ միջնակարգ դպրոցների տնօրենների եւ զինղեկների հետ։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 06.03.2023
2023 թվականի մարտի 8-ին, Գեղարքունիքի մարզպետի ընդունելության ժամանակացույցով պայմանավորված քաղաքացիների ընդունելությունը կկատարվի մարտի 9-ին ժամը 11։00-ին Գեղարքունիքի մարզպետանի շենքում։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 06.03.2023
Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։


