Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3  հազար դրամ   է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի  համար

ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 27.07.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ 88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման համար 230 միլիոն 898.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր մանկապարտեզի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և կոյուղագծի կառուցման համար/Երանոս, Վարդենիկ/ 194 միլիոն 321.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի կառուցումը սալարկմամբ իրականացնելու համար։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակում կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակում կատարեց քաղաքացիների ընդունելություն 26.07.2023

Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության մասնակցեցին Ճամբարակ քաղաքի և նրա կազմում ընդգրկված մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Վերջիններս մարզպետի տեղակալին դիմեցին հիմնականում ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև աշխատանքի տեղավորման, բուժման մեկնելու, բնակարանային պայմանների բարելավման, գյուղատնտեսական, սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է 26.07.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։ Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։․․․

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Վարդենիս քաղաքի շինհրապարակներ

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Վարդենիս քաղաքի շինհրապարակներ 24.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մշտադիտարկումներ անցկացրեց Վարդենիս քաղաքի մի շարք շինհրապարակներում։ Մշտադիտարկման առաջին կանգառը Խաչիկ Ստեփանյան, Երիտասարդության, Սեյսմանուկյան և Լեռնագործների փողոցների բազմաբնակարան շենքերի շինհրապարակներում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվում են բազմաբնակարան 10 շենքերի տանիքները։ Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 223 միլիոն 336 հազար 344 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/14, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդության-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկեց մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկեց մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր 24.07.2023

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց > ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին և նույն ընկերության հարավային տարածաշրջանի շահագործման տնօրեն Սպարտակ Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր։ > ընկերության տնօրենը հանդիպման սկզբում ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հիմնականում պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների համագործակցությամբ և աջակցությամբ, համատեղ ու հետևողական աշխատանքով։ Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին ներկայացրեց Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան, Ճամբարակ քաղաքների ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առկա ու հրատապ լուծում պահանջող խնդիրները և հայտնեց իր պատրաստակամությունը` համատեղ ու համագործակցած աշխատանքի համար։․․․

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս քաղաքում դիտարկեց իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս քաղաքում դիտարկեց իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը 21.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մշտադիտարկում անցկացրեց «Բանավան» և «Բանդեր» թաղամասերի ու Ռոման փողոցների շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայանքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Մշտադիտարկման առաջին կանգառը «Բանավան» թաղամասում էր, որտեղ մանկապարտեզի նոր շենք է կառուցվում «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2024 թվականի ընթացքում։ Մանկապարտեզի շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 161 միլիոն դրամ։ 50 տեղանոց նորակառույց մանկապարտեզը կունենա մեկ նկուղային և մեկ վերին հարկ ու ընդարձակ խաղահրապարակ։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52