Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 25.03.2024
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտական փուլում է գտնվում Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։ 5️⃣6️⃣ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 123 հազար 711 դրամ, որից 12 միլիոն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, 59 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը եւ 13 միլիոն 537 հազար 113 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» 2022 թվականին համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4,7 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Շողակաթ գյուղում իրականացրել է 15 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում մարզի հանդիսատեսի առջև շարունակում են հանդես գալ տարբեր թատրոնների դերասաններ` իրենց բեմականացումներով։ Եվ քանի որ երկամսյակը համընկնում է կանանց տոներին ուղղված ժամանակահատվածի հետ, ուստի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումները դիտելու հնարավորությունը տրվում է հիմնականում կանանց։ Հերթական ներկայացումը հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունեցավ մարտի 24-ին՝ դարձյալ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, ուժային կառույցների, մշակութային, առողջապահական հիմնարկների կին աշխատակիցներ։...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.03.2024
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ 78+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/10Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 19-ը՝ ժամը 16.00։
Մարտի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն ընդունեց Եվրոպական կրթության հիմնադրամի կրթական ոլորտի ավագ տնտեսագետ Մարի Դոռլիանին և կրթության ծրագրի ղեկավար Թիմո Կուսելային։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում առկա իրավիճակին, հիմնախնդիրներին, առաջնահերթ անելիքներին, համագործակցային հետազոտությանը և ձեռնարկվող քայլերին, նոր ծրագրերի իրականացման համար համապատասխան կարիքների գնահատմանը։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին, ներկայացրին մարզում հանրակրթության ոլորտում առկա ձեռքբերումները և հիմնախնդիրները,․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 22.03.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածը։ 55․Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 258 հազար 602 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի մի հատվածը՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Արդեն հիմնանորոգված այս փողոցները տանում են դեպի Սուրբ Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման շնորհիվ փողոցները դարձել են բարեկարգ ու անցանելի:
ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի հերթական նիսում որոշում է կայացվել 26 միլիոն 783,3 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման ու տարածքի բարեկարգման և Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման» ծրագրի շրջանակներում՝ «Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման համար։


