Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

19.04.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ քանակապես ու որակապես բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։
Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 400 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ապամոնտաժվել է խմելու հին ջրագծի արտաքին ցանցը՝ 3893 մետր ընդհանուր երկարությամբ և փոխարենը կառուցվել նոր ջրատար, պոլիէթիլենային խողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։
Այժմ Նորակերտի տնտեսությունները ստանում են որակյալ ու շուրջօրյա ջրամատակարարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38