Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

19.04.2024

2024 թվականի ապրիլի 17-18-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցան «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին իրավունք էին ստացել մասնակցելու մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։
Թիմի կազմում ընդգրկված էին տվյալ դպրոցից 2 տղա և 2 աղջիկ։
Մարզային փուլի մրցումները անցկացվեցին կիսաօլիմպիական համակարգով , այսինքն թիմը երկու անընդմեջ պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից։
Մրցումները անցկացվեցին 2 տարիքային խմբերով:Առաջին տարիքային խումբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խումբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Ապրիլի 17-ին պայքարի մեջ մտան 1-ին տարիքային խմբում ընդգրկված թիմերը։
Ծավալվեց հետաքրքիր պայքար, որի արդյունքում 1-ին տեղը գրավեց Ծափաթաղի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի թիմը։ 3-րդ հորիզոնականում էր Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը ։
2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի ունեցավ ապրիլի 18-ին։
Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում հայտնվեց Գավառի ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարության գավաթներով և հավաստագրերով։
«ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38