Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 24.10.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարվում է Սևանի թերակղզու եկեղեցիների տարածքից դեպի արևելք գտնվող 40033՝49,28՛՛C 4500՛53.20՛՛B (X=8501255.9311 Y=4492204.3858) կորդինատով բարձունքում (ամենաբարձր կետում) դիտահարթակի կառուցման և ՀՀ դրոշի տեղադրման էսքիզային տարբերակի մրցույթ: Վերոնշյալ դիտահարթակի և ՀՀ դրոշի տեղադրման առկայությունը էլ ավելի կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ելնելով այն հանգամանքից, որ եկեղեցիներ այցելելուց հետո նրանք ցանկություն են ունենում բարձունքից դիտել Սևանա լճի համայնապատկերը: Էսքիզային տարբերակները կարող եք մինչև ս/թ նոյեմբերի 10-ը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ՝ առձեռն (ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7) կամ մարզպետի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ gegharkunik@mta.gov.am: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077-960-907 Կ. Զազյանին կամ 098-333-968 Հ.Հարությունյանին։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցներին՝ Արարատի եւ Կոտայքի մարզերի դպրոցականներին ու ծրագրի մասնակից համարվող Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանին։ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Ծրագիրը նպաստում է երեխաների միջեւ ծանոթությանն ու անձնական շփումներին, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում ընդլայնվում են դպրոցականների աշխարհաճանաչողությունն ու արժեհամակարգը։ Հյուրընկալող դպրոցներում իրականացվում են նախագծային ծրագրեր,...

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան 23.10.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով, 52սմ հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Նռանե։ Նռանեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապաստանած Արմեն և Սյուզաննա Մնացականյանների ընտանիքում։ Փոքրիկը այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Մինչ արձանագրային հանձնարարականների կատարման վերաբերյալ ստորաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող զեկույցները՝ մարզպետը ներկաների հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների տեղակայման վայրերի հետ կապված խնդիրները և հանձնարարեց՝ մարզպետի աշխատակազմում ստեղծել աշխատանքային խումբ, որը համայնքապետարանների հետ համագործակցված աշխատանք կիրականացնի՝ հյուրանոցային համալիրներում բնակվող տեղահանվածների շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն հյուրանոցների բեռնաթափման և մասնավոր բնակարաններ վարձակալելու ուղղությամբ։․․․

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան 21.10.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝ 4,5կգ քաշով, 55սմ հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։ Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։ Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեց օրակարգային հինգ հարց 20.10.2023
Հոկտեմբերի 20-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստի օրակարգում քննարկվեց հինգ հարց, որոնց զեկուցմամբ հանդես եկան մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ «2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքերի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ներկա պահին կազմում է 94,3 տոկոս, կամ՝ պլանավորված 2 միլիարդ 991 միլիոն 798 հազար 700 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ 820 միլիոն 310,5 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ արձանագրվել է 31,2 տոկոս աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 1 միլիարդ 213 միլիոն 902,6 հազար դրամ։․․․