Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեցին 2024 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները

21.04.2024

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվեց երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով:
Ներդպրոցական փուլն անցկացվեց 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվեցին դպրոցական հավաքական թիմերը:
Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև:
1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:
Մարտի 20-29-ը դպրոցական թիմերը մասնակցեցին համայնքային փուլի մրցումներին, որոնց ընթացքում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլերի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվեցին 2024 թվականի ապրիլի 12-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում:
Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում` Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվեցին ապրիլի 19-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսեցին Սևանի Մ․ Մաշտոցի  անվան N 1 հիմնական և Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը: Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ:
Սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն` 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38