Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզում բեմադրվեց 8-րդ ներկայացումը

19.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարաված թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հերթական՝ 8-րդ ներկայացումը բեմադրեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։
Նրանք հանդես եկան ճապոնացի գրող Բեցույակու Մինորուի «Խոսիր ինձ հետ» դրամայի ներկայացմամբ, ռեժիսոր՝ Ալյոնա Ջավուկցյան։ Բեմադրության հիմքում ճապոնացի հեղինակի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությունն է, որը գրվել է 2000 թվականին։
Ռեժիսորի խոսքով՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացումը միայնակ կնոջ և տղամարդու մասին է, որոնք հավաքական կերպարներ են։ «Հանդիսատեսն իրեն տեսնելու է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ։ Մեզնից յուրաքանչյուրն այս կերպարների մեջ հարազատ շունչ է զգալու։ Միայնակ մարդիկ, որոնք հայտնվել են նույն վայրում, նույն նպատակով՝ կախվելու համար: Նրանք ընթացքում սկսում են բացահայտել իրենց նախապատմությունը՝ ով ինչ խնդիրներ ունի և ինչն է իրեն հասցրել այդ կետին։ Շեշտը դրված է սիրո վրա։ Հերոսները սիրահարվում են, փորձում են օգնել միմյանց, հասկանալ՝ ինչո՞ւ են ուզում կախվել, ինչո՞ւ հենց հիմա և արդյոք ոչինչ իրենց հետ չի՞ պահի այդ մտքից և այլն։ Ուշագրավն այն է, որ ներկայացման ավարտը բաց է, որովհետև հանդիսատեսն ինքն է որոշում՝ արդյո՞ք հերոսներն ի վերջո կախվում են, թե ոչ»։
Ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն էին ստացել կրթական ոլոտի և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38