Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում բեմադրված 9-ը ներկայացումները դիտելու հնարավորություն ունեցան շուրջ 3000 հանդիսատես

22.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայտարարվեց թատերական երկամսյակի ժամանակահատված՝ նպատակ ունենալով մարզի հանդիսատեսին մասնակից դարձնել տարբեր թատերական խմբերի կողմից բեմադրվող ներկայացումներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 10-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում իրենց լավագույն կատարումներով հանդես եկան Երևանի Մնջախաղի, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան, Երևանի Խամաճիկների պետական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնների դերասանները՝ իրենց խաղացանկերով։
Թատերական երկամսյակի վերջին՝ 9-րդ ներկայացմամբ ապրիլի 22-ին հանդես եկան Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները՝ Պարույր Սևակի՝ « Մարդը ափի մեջ» պոեզիայի բեմադրությամբ, որը նվիրված էր մեծանուն գրողի 100-ամյա հոբելյանին։ Ներկայացման ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյանը։
Թատերական եկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից նեկայացումները դիտելու նպատակով հրավիրվեցին հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, տարբեր տարիքի դպրոցականներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմեր, ուսանողներ, մշակութային հաստատությունների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, բուժհիմնարկների, մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ, առանձին ծրագրով հյուընկալվեցին նաև Արցախյան պատերազմներում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր ։
Ներկայացումները դիտելու հնարավորություն ստացան ավելի քան 3000 հանդիսատես, որոնցից 1400-ը նախադպրոցական և կրտսեր տարիքի դպրոցականներն էին։
Հանդիպումներին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալները, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հյուրեր, ովքեր, ըստ օրվա խորհրդի, հնչեցրել են իրենց ողջույնի, շնորհավորանքի և օրհնության խոսքերը։
Հանդիսատեսների խոսքերով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այս նախաձեռնությունը աննախադեպ քայլ էր մարզում նաև Կանանց մեկամսյակի առթիվ։ Սրանով հնարավորություն ընձեռվեց՝ տեղում ծանոթանալու մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերում գործող թատերական խմբերի կատարումներին, գնահատելու նրանց կարողություններն ու կատարողական արվեստը, ավելի մոտենալու թատերական և մշակութային կյանքին։
Թատերական երկամսյակի համար Գեղարքունիքի մարզի հանդիսատեսը իր երախտագիտությունն է հայտնում մարզպետ Կարեն Սարգսյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և մեծ ցանկություն հայտնում նախաձեռնությունը դարձնել ամենամյա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38