Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ 06.10.2011
Այսօր Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց մանկավարժության ոլորտում աչքի ընկած 23 մանկավարժների: Շնորհավորելով նրանց Ուսուցչի տոնի առթիվ՝ մարզպետը նշեց, որ ուշադրության արժանացած եւ մարզի ղեկավարի պարգեւներին արժանացած մանկավարժները հիմնականում խորհրդային ժամանակների դպրոցի կենսափորձով անցած մարդիկ են, ովքեր տարիների իրենց վաստակով շարունակում են սերունդների կրթության եւ դաստիարակության վեհ գործը՝ այժմ իրենց ուսերին տանելով նաեւ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 05.10.2011
Հարգելի մանկավարժներ Ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ մեծն Մաշտոցով սկզբնավորված հայոց դպրությունը, անվարան քայլելով ժամանակների վայրիվերումների միջով, հասել է մեզ եւ այսօր էլ իր անխաթար, հաստատուն երթը շարունակում է ձեր նվիրական ջանքերի ու եռանդի շնորհիվ, որոնք անհատնում են ցանկացած իրավիճակներում: Արագ փոփոխվող ու զարգացող մերօրյա աշխարհում առավել եւս բարձրացել է կրթության դերը, զարգացած ու գրագետ հասարակության ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը մեր երիտասարդ պետությունից եւ գիտության ու կրթության ոլորտի պատասխանատուներից ու աշխատակիցներից պահանջում է նոր մոտեցումներ, ջանքեր, ավելի շատ սեր ու նվիրում: Գաղտնիք չէ, որ մեր պետության կողմից որդեգրած կրթական բարեփոխուների ծրագիրը իր հուսալի շարունակությունն է գտնում...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 04.10.2011
Հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 9 քաղաքացի: Սոցիալական իրավիճակից ելնելով մարզպետը դրամական օգնություն տրամադրեց երկու քաղաքացու: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմած քաղաքացիները 3-ն էին: Նրանցից երկու քաղաքացու համար մարզպետի հանձնարարությամբ ...

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՆԱՊԱՅՈՒՄ 23.09.2011
Սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց ,,Օրիենտալ,, Համահայկական ֆեդերացիայի Հայաստանի հավաքականի՝Գավառի տարածաշրջանից ընդգրկված մարզիկներին, ովքեր մարզպետարանում էին իրենց հերթական հաղթանակի առիթով: Նրանք սեպտեմբերի 12-18-ը մասնակցել են Անապայում կայացած...

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 23.09.2011
ԵՄ Թվինինգ ծրագիրը Սեպտեմբերի 23-24-ը Չկալովկա համայնքում անցկացրեց վերապատրաստման սեմինար՝,,Աջակցություն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը,,թեմայով : Սեմինարի նպատակն էր աջակցել 2011թվականի հոկտեմբեր ամսին հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական համատարած հաշվառում կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ, վերապատրասումը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառման ուղղությամբ: Սեմինարի կազմակերպիչները համոզված են, որ գյուղատնտեսական համատարած հաշվառման վիճակագրական արդյունքները կբարելավեն գյուղատնտեսական հատվածի հետագա...

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ 23.09.2011
Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նախարարի այցելության օրակարգում նախատեսված էր ասուլիս` Գեղարքունիքի մարզի ղեկավարության եւ համայնքապետերի մասնակցությամբ, այնուհետեւ շրջայցեր քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգված շինություններում: Ասուլիսի սկզբում Վարդան Վարդանյանը խոսեց քաղաքաշինության նախարարության հատկացումների մասին, որոնք տրվել են Գեղարքունիքի մարզին: <<Ըստ կանխատեսումների` 2012 թվականին Գեղարքունիքի մարզին քաղաքաշինության պատվիրատվությամբ կտրամադրվի շուրջ 720 միլիոն դրամ: Գալիք տարում տրամադրվող բյուջեն վերջին երկու տարիների հատկացումներին գերազանցում է շուրջ 200 միլիոն դրամով, որը թույլ կտա ավելի ...


