Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔԱԳՐՎԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

14.11.2011

2011 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.8 տոկոս է, կամ պլանային 865 միլիոն 500 հազար 300-ի դիմաց հավաքագրվել է 716 միլիոն 794 հազար 500 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 3.6 տոկոսով: Ըստ տարածաշրջանների  մարզում սեփական եկամուտների հավաքագրման  պատկերը հետեւյալն է.
 Վարդենիսի տարածաշրջան` 89.8, Գավառի տարածաշրջան` 76.5, ճամբարակի տարածաշրջան` 81.9, Մարտունու տարածաշրջան` 77.9, Սեւանի տարածաշրջան` 88.4 տոկոս:
  Գեղարքունիքի մարզում միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել՝ Վարդենիս քաղաքը՝103.4 , Կարճաղբյուրը՝ 86.7, Լճավանը՝ 97.6, Ախպրաձորը՝ 91, Նորակերտը՝ 104.8, Շատվանը՝ 92.4, Կութը՝ 111.6, Սոթքը՝ 134.5, Կախակնը՝ 89.2, Վ.Շորժան՝ 117.5, Ավազանը՝ 102.3, Դարանակը՝ 91.8, Ն.Շորժան՝ 104
Շատջրեքը՝ 101.8, Արփունքը՝ 85.4, Լուսակունքը՝ 100.6, Նորաբակը՝ 85.9, Մաքենիսը՝ 100.4, Գեղաքարը՝ 102.4, Գեղամաբակը՝ 102.7, Գեղամասարը՝ 90, Ակունքը՝ 90.8, Տորֆավանը՝ 118.7, Ծովակը՝ 100, Հայրավանքը՝ 84.9, Գեղարքունիքը՝ 90.3, Նորատուսը՝ 87.8, Գետիկը՝ 104.2, Ձորավանքը՝ 103.9, Անտառամեջը՝ 116.2, Դպրաբակը՝ 92.6, Կալավանը՝ 93.3, Դրախտիկը՝ 88.1, Աղբերքը՝ 96, Շորժան՝ 93.6, Արտանիշը՝ 105.2, Այգուտը՝ 100.4, Մարտունի քաղաքը՝ 95.5, Վ.Գետաշենը՝ 134, Վարդաձորը՝ 95.5, Ն.Գետաշենը՝ 115.3, Վարդենիկը՝ 114.7, Վաղաշենը՝ 102.9, քաղաք Սեւանը՝ 89.6, Չկալովկան՝ 121.5, Նորաշենը՝ 113.8,  Դդմաշենը՝ 106, Ծաղկունքը՝ 107.4, Լճաշենը՝ 96, Զովաբերը՝ 105.6 տոկոս:
 Մարզում միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել  հետեւյալ համայնքները. Խաչաղբյուր՝ 52.5, Այրք՝ 65, Տրետուք՝ 57.6, Փոքր Մասրիկ՝ 65.7, Վանեւան՝ 70.3, Արեգունի՝ 67.9, Ծովազարդ՝ 59, Բերդկունք՝ 54.8, Լճափ՝ 62, Կարմիրգյուղ՝ 71.8, Վահան՝ 41.2, գյուղ Մարտունի՝ 61.2, Ջիլ՝ 71.2, Թթուջուր՝ 75.2, քաղաք Ճամբարակ՝ 77.7, Ծովինար՝ 41, Երանոս՝ 49.9, Զոլաքար՝ 42.8, Արծվանիստ՝ 51.6, Աստղաձոր՝ 45.5, Ծովագյուղ՝ 49.6 եւ Սեմյոնովկա՝ 35.2 տոկոս:
 Աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական վճարների գծով նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարման գործընթացում աճ է գրանցվել: Նոյեմբերի 1-ի դրությամբ  մարվել է 74 միլիոն 989 հազար 800 դրամ պարտք, որից 67 միլիոն 745 հազարը՝ աշխատավարձի, իսկ 6 միլիոն 544 հազար 800-ը՝ սոցվճարների մասով: Նույն ժամանակահատվածի դրությամբ առկա պարտքը կազմում է 116 միլիոն 33 հազար 800 դրամ, որից 113 միլիոն 181.2 հազարը՝ աշխատավարձի  եւ 2 միլիոն 852 հազար 600 դրամը՝ սոցիալական վճարների մասով: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հրահանգել է համայնքի ղեկավարներին՝ մինչեւ տարեվերջ տեղական բյուջեների սեփական եկամուտները ամբողջությամբ հավաքագրելու ուղղությամբ, ինչի համար կան համապատասխան հնարավորություններ եւ ռեսուրսներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55