Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՙՙ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ,, ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ

27.10.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, վարչությունների պետերը  եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, անդրադարձավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, մարզխորհրդի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքներին, բերքահավաքի եւ աշնանացանի ամփոփ տվյալների հավաքագրմանը, մի շարք այլ ընթացիկ հարցերի: Մարզպետ Նվեր Պողոսյանը, կարեւորելով տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը, հանձնարարեց մինչեւ վերջ լինել հետեւողական եւ թերացող համայնքներում շտկել իրավիճակը` սեփական եկամուտները հավաքագրելով ամբողջությամբ:Մարզպետը մեկ անգամ եւս հարկ համարեց զգուշացնել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ պետական աջակցություն եւ սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի ներդրումները կբացառվեն այն համայնքներում, ուր սեփական եկամուտները չեն հավաքագրվի ամբողջությամբ: Մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, զեկուցելով իրենց ամրացված համայնքներում առկա եկամուտների հավաքագրման արդյունքները, հավաստիացրին, որ մինչեւ դեկտեմբերի կեսերը հիմնականում մարզի համայնքները կկարողանան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:
Օրախնդիր հարցերից մեկն էլ Մարզպետ Նվեր Պողոսյանը համարեց մարզի բնակչության եւ կազմակերպությունների  ակտիվ մասնակցությունը այս տարվա նոյեմբերի 24-ին կայանալիք ՙՀայաստան Համահայկական Հիմնադրամի՚ կողմից հայտարարված  ազգային նվիրատվության հեռուստամարաթոնին: Նա հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմին եւ համապատասխան վարչություններին` ազգային նվիրատվության հեռուստամարաթոնին նախապատրաստվել այսօրվանից` ապահովելով բավարար եւ բարձր ցուցանիշ ունեցող նվիրատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03