Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ

14.11.2011

  Գեղարքունիքի մարզի տնտեսությունները այս տարի  կուտակել են մոտ 425 հազար տոննա խոտ, 27 հազար տոննա ծղոտ, 250 տոննա սիլոս, ինչը մոտ 100  հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շատ կերհանդակներ մնացին առանց հնձվելու, այս տարի դրանք հնձվեցին գրեթե ամբողջությամբ: Կուտակված  անասնակերը լիովին բավարար է եղած անասնագլխաքանակի ձմեռացման ու պահպանման համար: Տեղացած ձյունը նաեւ լավ երաշխիք կլինի կատարված մոտ 20 հազար 300 հեկտար աշնանացան ցորենի ցանքերի հաջող ձմեռացման համար: Մարզի երկրագործներն այս տարի ստացել են 125 հազար 300 տոննա հացահատիկ, 255 հազար 100 տոննա կարտոֆիլ, 57 հազար 200 տոննա կաղամբ եւ բանջարբոստանային այլ մշակաբույսեր, 23 հազար 500 տոննա պտուղ:  Արտադրված մեղրի, կաթի, մսի, բրդի, ձվի 2011 թվականի ցուցանիշները կհրապարակվեն մինչեւ տարեվերջ:
 Կարելի է համարել, որ այս գյուղատնտեսական տարին գյուղացիները հիմնականում ճանապարհել են արդյունավետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06