Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 21.05.2013

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Գրանցված 16 քաղաքացիներից 9 դիմում էր ներկայացրել դրամական օգնություն ստանալու նպատակով: 2 քաղաքացի փոխմարզպետին դիմեց իրենց համայնքում հողի սեփականության իրավունքի շուրջ ծագած տարաձայնությունների կարգավորման, 1 քաղաքացի աշխատանքի տեղավորման խնդրով: Կարմիրգյուղի համայնքային 2 գրադարանների աշխատակիցները իրենց դժգոհությունը ներկայացրին համայնքային գրադարանների միավորման շուրջ, ակնկալելով մարզի ղեկավարության աջակցությունը՝ խնդրին օրինական լուծում տալու նպատակով: Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր ...

ՙՙԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆՙՙ  ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌՈՒՄ

ՙՙԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆՙՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌՈՒՄ 21.05.2013

Մայիսի 18–ի Գավառի երկրագիտական թանգարանում ՙԹանգարանային գիշերվա՚ միջոցառումների սկիզբը նշանավորվեց նույն հաստատության ավագ գիտաշխատող, ազգագրագետ Հասմիկ Հովեյանի հեղինակությամբ վերջերս լույս ընծայվա ծ ՙԻմ Պայազատը՚ գիտահանրամատչելի գրքի քննարկմամբ: Ազգագրական, ճանաչողական ու հանրագիտարանային նշանակության նորընծա գիրքը, պատմում է Նոր Բայազետ, ապա` Կամո եւ Գավառ վերանվանված քաղաքի վերջին մեկուկես դարերի հիշարժան անցուդարձերի եւ նշանավոր մարդկանց մասին, այն նոր ու արժեքավոր խոսք է մեր գրական ու մշակութային կյանքում: Գրքի հեղինակին շնորհավորական ուղերձներ եւ նվերներ էին փոխանցել նաեւ ...

 ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ 21.05.2013

Գեղարքունիքի մարզում անցկացվեց Մայիսյան հաղթանակներին նվիրված մարզի դպրոցականների 5-6 րդ դասարանների աշակերտների շրջանում սպորտլանդիայի մարզային առաջնությունը: Մրցավարական կազմը բաղկացած էր 8 հոգուց: Սպորտլանդիային մասնակցեցին մարզի 90 դպրոցների շուրջ 2500 աշակերտներ, ինչպես նաեւ ծնողներ ու ուսուցիչներ: Տարածքային փուլի մրցումներում հաղթող ճանաչված Սեւանի թիվ 1 հիմնական, Գավառի թիվ 2 միջնակարգ եւ թիվ 3 հիմնական, Շատվանի միջնակարգ դպրոցների թիմերը մասնակցեցին սպորտլանդիայի մարզային առաջնությանը: Թիմերը հավասարապես բաղկացած էին հինգական տղաներից, աղջիկներից, մեկական ուսուցչից ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 14.05.2013

Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող տարբեր խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 25 քաղաքացի: Նրանցից 17-ը ստացան դրամական օգնություն: Առողջարանային ուղեգիր ստանալու խնդրանքով դիմած 3 քաղաքացիներ մարզպետի հանձնարարությամբ հաշվառվեցին ՝ առաջիկա ամիսների ընթացքում ուղեգիր ստանալու և իրենց հանգիստը կազմակերպելու համար, 2 դիմումատու հնարավորություն ստացան պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու: Աշխատանքի տեղավորման, անմխիթար վիճակում գտնվող բնակարանի վերանորոգման ...

ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 14.05.2013

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան ասմունքի 6-րդ մարզային փառատոնը, որը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին:Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանո ներքո: Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի տարածքային փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են շուրջ 2000 դպրոցական, որոնցից մարզային փուլ են դուրս եկել 38-ը: Մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացած աշակերտներից 20-ը ներկայացնում էին 11-14 եւ 18 դպրոցական` 15-17 տարիքային խմբերը: Հանրապետական փուլի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր դպրոցական հանդես եկավ երկուական ասմունքով` ներկայացնելով Համո Սահյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործություններից: Ժյուրիի կազմը, որում ընդգրկված էին գիտնականներ, արտիստներ ու ասմունքողներ, հաղթող ճանաչեց 6 մասնակցի: 11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի, 11 տարեկան Ալլա Վարդանյանը, 2-րդ տեղը` Մար

ՆՇՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ

ՆՇՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ 09.05.2013

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ մարզպետարանի, քաղաքապետարանի և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում ընկածների հիշատակի առջև: Մարզի ղեկավարը շնորհավորեց հավաքվածներին մայիսյան եռատոների կապակցությամբ, նշելով, որ այսօր մեր երկիրն ունի կայացած ու հզոր բանակ, որը իր մարտունակությամբ չի զիջում շատ բանակների: Մեր սահմաններն ամուր են և թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում Հայոց բանակը կարող է արժանի հակահարված հասցնել, հավելեց մարզպետը: Հիշատակի և շնորհավորանքի խոսք ասաց նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-18 18:53:24