Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների օրվա կապակցությամբ 01.10.2015
Հարգարժան տարեցներ Ձեր ապրած կյանքում դուք թողել եք մնայուն վաստակ ու անուն, սերունդներ, որոնք շարունակում են մեր աշխարհի շենացման ու պաշտպանության գործը, ընտանեկան ու ազգային սուրբ ավանդները: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու անհոգ ծերություն, ընտանեկան հոգատարությամբ շրջապատված երջանկություն: Ձեր հանդեպ խորին հարգանքով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պարգեւի է արժանացրել 100 տարվա շեմն անցած 10 տարեցի 01.10.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է 100 տարվա շեմն անցած 10 տարեց մարդկանց: Մարզպետի կողմից դրամական պարգեւի են արժանացել Սեւան քաղաքի բնակիչ, 100 տարեկան Արաքսյա Մկրտչյանը, Լճափ գյուղի բնակիչ, 100 տարեկան Երուն Մանուկյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 102 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 103 տարեկան Վարդանուշ Ոսկանյանը, Դպրաբակ գյուղի բնակիչ, 101 տարեկան Մարգարիտ Տավարածյանը, Երանոս գյուղի բնակիչ, 113 տարեկան Դուրմեն Փինաչյանը, Ձորագյուղ գյուղի բնակիչ, 101 տարեկան Շուշիկ Ավետիսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, 101 տարեկան Խանում Տոնեյանը, Վարդաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Արեւհատ Մարգարյանը եւ Արծվանիստ գյուղի բնակիչ, 100...

Աշխատանքային այց 2-րդ բանակային զորամիավորում 29.09.2015
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում: Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը:Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու տարածաշրջան 29.09.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Մարտունու տարածաշրջանի համայնքներում: Մարտունի քաղաքում մարզպետը դիտարկեց Վարդան Մամիկոնյան փողոցում պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Բագրատ Հարությունյանը հավաստիացրեց, որ 420 գծամետր երկարության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին, կատարվել են սահմանված ժամկետներում եւ որակով: Քաղաքի բնակիչները, օգտվելով առիթից, խնդրեցին մարզպետին` պետական աջակցությամբ հիմնանորոգման ծրագիր մտցնել նաեւ Վարդան Մամիկոնյան փողոցի հետ հատվող Թումյանյան փողոցը: Մարզպետը դրականորեն արձագանքեց ...
«Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել: Խոսքս առաջին...

Գավառի N1 հատուկ դպրոցը հյուրընկալել էր իր բարերարներին 22.09.2015
Այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի N1 հատուկ դպրոց էին այցելել «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության եւ «Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակի» ներկայացուցիչները`դիտարկելու «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով այստեղ 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները: Շինարարական աշխատանքների դիտարկմանը եւ բացման արարողությանը մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ըստ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանի ներկայացման` այս տարվա ապրիլին «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության միջոցներով ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել «Գազել» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին...


