Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում ամփոփվել են բերքահավաքի նախնական արդյունքները

18.11.2015

   Գեղարքունիքի մարզի տնտեսություններում նոյեմբերի առաջին տասնօրյակի դրությամբ ավարվել է բերքահավաքը կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերում, պտղատու այգիներում: Մարզում գյուղատնտեսական տարին համարվում է փակված, բերքահավաքի նախնական արդյունքներն` ամփոփված: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզում 2015 թվականին արտադրվել է 138 հազար 700 տոննա հացահատիկի, 373 հազար տոննա կարտոֆիլի, 66 հազար 500 տոննա բանջարբոստանային մշակաբույսերի, 27 հազար 550 տոննա պտղի համախառն բերք: Կատարվել է 20 հազար 940 հեկտար աշնանացան, կուտակվել 435 հազար տոննա անասնակեր: ՙԱրդյունքները կարող էին ավելին լինել, եթե տեւական երաշտը վնասած չլիներ գարնանացան հացաբույսերի ցանքերը, բնական եւ ցանովի խոտհարքները: Այդուհանդերձ, տարին կարելի է գոհացուցիչ համարել բերքատվության առումով՚,-նշեց գյուղվարչության պետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55