Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ

27.11.2015

ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Ձկնագետ գետի գետաբերանին, Ծովագյուղի վարչական տարածքում նոյեմբերի 27-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 389, 800 մանրաձուկ` 171 800 ,,Գեղարքունի,, եւ 218 000 ,,Ամառային իշխան,,: Մանրաձուկը ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: ձկան բացթողնման աշխատանքներին հետեւեցին բնապահպանության նախարաար Արամայիս Գրիգոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը:
Բնապահպանության նախարարի կողմից բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվեց` մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում, իսկ ,,Սեւան Ազգային պարկ,,-ի աշխատակիցները մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կկազմակերպեն շուրջօրյա հերթապահություն: ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձկների միջին քաշը կազմել է 5, իսկ ,,Ամառային բախտակ,,տեսակին` 3 գրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57