Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 27.10.2015
Հորհրդակցության ընթացքում քննակվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին:ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվեցին մարզպետերի կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: Խորհրդակցությանն անդրադարձ...

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրեց գյուղական տուրիզմի զարգացման ներուժին 22.10.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Սավիեին: Հանդիպումը կայացավ ֆրանսիական կողմի խնդրանքով, ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում: Սեբաստիեն Սավիեն նշեց, որ հանդիպման գլխավոր թեման Գեղարքունիքի մարզում տուրիզմի ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքերի ամփոփումն է եւ հետագա անելիքների ծրագրումը, որոնք պետք է քննարկվեն այս տարվա նոյեմբերի 18-19-ին Ֆրանսիայում կայանալիք տուրիստական համաժողովի...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 21.10.2015
Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգային առաջին` համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա իր զեկույցում նշեց, որ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ կազմել է 83,1 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է 3,6 տոկոսով: Չնայած իրավիճակը շտկելու համար մարզպետի կողմից տրված հրահանգներին` հոկտեմբերի առաջին 19 օրերի դիտարկումներով նույնպես...

Գավառում իրականացվեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման հերթական քայլը 21.10.2015
Գավառ քաղաքի մշակույթի պալատում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումն էր կազմակերպվել ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատարության եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնությամբ: ՀՀ Զու բանակային առաջին կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 26 զինծառայողներ Գավառի մշակույթի պալատում հանդիպեցին իրենց ծնողներին:: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային....

Հայրավանքի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման նորաբաց կենտրոնը կսպասարկի 10 համայնքի 20.10.2015
Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ կառուցվել է գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, > հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի ներկայացուցիչնե,...
ՀՀ առողջապահության նախարարության ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ՚-ի կողմից Գեղարքունիքի մարզպետարանում քննարկման ներկայացվեց Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագծի նախնական տարբերակը: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարության ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ՚-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը, առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ...


