Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային պայմանագրեր կնքեց մարզի 21 բուժհաստատությունների տնօրենների հետ

24.12.2015

Գեղարքունիքի մարզի առողջության  առաջնային պահպանման ոլորտի 29 հիմնարկներում, կապված ձեռնարկությունների վերակազմակերպման գործընթացի հետ, ավարտվել են տնօրենների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները, որոնց արգելքը 29-ից հաղթահարել են 21 բուժհաստատությունների նախկին տնօրենները:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրավիրված խորհրդակցության ընթացքում աշխատանքային պայմանագրեր ստորագրեց մրցույթի շեմը հաղթահարած Գեղհովիտի, Գեղամասարի, Ծովագյուղի, Կարճաղբյուրի, Լուսակունքի, Ծովասարի, Աստղաձորի, Արծվանիստի, Ծովակի, Ծակքարի, Գանձակի, Լճափի, Վաղաշենի առողջության  առաջնային պահպանման կենտրոննների, Նորատուսի, Սարուխանի, Ձորագյուղի, Ներքին Գետաշենի, Ծովինարի, Զոլաքարի, Դդմաշենի, Դպրաբակի բուժամբուլատորիաների տնօրենների հետ: Իրենց պաշտոններում վերանշանակված տնօրեններին մարզպետը հորդորեց լինել ավելի հետեւողական, բարձրացնել բնակչության բուժսպասարկման որակը  առողջության առաջնային պահպանման ոլորտում, բնակչության շրջանում դժգոհության տեղիք չտալ եւ առավելագույն ուշադրություն դարձնել դեղորայքի գնման եւ բաշխման գործընթացին:«Մրցույթի շեմի հաղթահարումը եւ աշխատանքային պայմանագրի ստորագրումը ձեզ առավել պետք է զգաստացնեն, քան թե հանգստացնեն, քանի որ ցանկացած թերացում կամ խախտում մեր կողմից կարժանանա համապատասխան վերաբերմունքի: Ձեր աշխատանքի հիմնական գնահատական տվողները ձեր սպասարկման ոլորտում գտնվող քաղաքացիներն են:Աշխատեք ձեր ուժերի առավելագույնի չափով, մարդկանց հանդեպ եղեք առավել ուշադիր եւ հոգատար, շտկեք ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերացումները»,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: Շնորհավորելով նորանշանակ տնօրեններին իրենց պաշտոններում նշանակվելու, ինչպես նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` մարզպետը միաժամանակ հանձնարարեց` տոն օրերի ընթացքում մի քանի ժամով գտնվել աշխատավայրերում, հասանելի լինել բնակչությանը, անմիջապես արձագանքել բոլոր կանչերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38