Նորություններ

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն 09.03.2016
2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին անցկացվեց Հայկական բանակի 24-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2016 թվականի մարզային առաջնություն: Առաջնությունը նպատակ ուներ նպաստելու դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացմանը, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի հավաքական թիմի ձևավորմանը: Մարզային առաջնությունը անցկացվեց երկու փուլով՝ տարածքային և մարզային: Այն անհատական էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 15 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ 05.03.2016
Հարգարժան մայրեր, տիկնայք եւ դուստրեր: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մատաղ սերնդի դաստիարակության, ազգային արժեքների պահպանության գործում: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում ամենայն սեր, առողջություն եւ ընտանեկան ջերմություն: Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Մարզային միջոցառում` Հայոց Սպարապետի ծննդյան տարեդարձի առթիվ 05.03.2016
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց,,Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ, պատանի երկրապահների երդման արարողություն,, մարզային հանդիսավոր միջոցառումը: Այն կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի , ԵԿՄ տարածքային բաժանմունքների և Գավառի քաղաքապետարանի համատեղ ուժերով: Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ մարզային ստորաբաժանումներից, պատանի երկրապահների ակումբներից , ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսից, մարզի տարածքում տեղակայված զինվորական զորամասերից, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների մարզային ստորաբաժանումներից ներկայացված ջոկատները ...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց կանանց` տոնի առթիվ 04.03.2016
Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կազմակերպվեց ընդունելության, որի ընթացքում մարզի ղեկավարը երկարամյա ու անբասիր աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզի կրթության եւ առողջապահության բնագավառներում աչքի ընկած քսան աշխատողների: ,,Դուք շատ կարեւոր ոլորտներ եք սպասարկում, որտեղ պահանջվում է ջանադիր ու հոգատար աշխատանք և որն արժանի է մեծ գնահատականի: Համոզված եմ, որ այս խրախուսանքն ավելի կոգեւորի ձեզ ձեր պատասխանատու աշխատանքում: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ամենայն սեր ու բարիք, ընտանեկան ջերմություն, առողջություն ու անսպառ հաջողություններ, խաղաղ հայրենիք՚,- ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանը...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության պատասխանատուներին 02.03.2016
Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիայի ,,Աֆրատ,, տուրիստական հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատուներ Էվա Սենտ-Ամանին և Սեբաստիեն Ֆավիեին: Ֆրանսիացիների այցը բխում էր Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի Դեպարտամենտալ խորհրդի միջև գոյություն ունեցող համագործակցության ծրագրից: Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեց երկու կողմերի համատեղությամբ 2016 թվականին վերահրատակված ,,Գեղարքունիքի մարզի տուրիստական եռալեզու ուղեցույցը,, և,, Սևանա լիճ,, եռալեզու տուրիստական քարտեզը: ,,Աֆրատ,, տուրիստական հասարկական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն ևս մեկ անգամ...

Արևագալին նվիրված ժամերգություն Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում 02.03.2016
Մարտի 2-ին Գեղարքունյաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Արեւագալի ժամերգություն` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանի: Այն պարբերաբար կատարվող ժամերգություններից է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմում: Արեւագալը Ներսես Շնորհալի Հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար: Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը: Գեղարքունյաց թեմի...


