Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Գեղարքունիքի մարզում էր

01.08.2016

Հուլիսի 28-29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի բարձր հովանու ներքո Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում հյուրախաղերով հանդես եկան Երեանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները: Երեւանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի տեղեկացմամբ, կրկեսի դերասանները կրկեսային բազմաժանր համարները հանդիսատեսին ներկայացրին անվճար, լեփլեցուն դահլիճներում: ՙՄարտունիում ու Վարդենիսում մեր ներկայացումները դիտելու եկան զինվորականներ, Գավառում՝ մանկատան սաները: Դերասանների կողմից ներկայացվեցին աճպարարության, ձեռնածության, յոգայի, օղակային մարմնամարզության, օղակներով խաղի, լիմպոյի, անտիպոտի հետաքրքիր համարներ:Հանդիսատեսների մեջ առավել մեծ թիվ էին կազմում մանկահասակ երեխաներն ու դպրոցականները: Բոլոր տեղերում էլ մեր կատարումները սկզբից մինչեւ վերջ ներկաները դիմավորել եւ ուղեկցել են ծափողջյուններով՚,-ներկայացրեց Նաիրա Պետրոսյանը: Իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ հանդիսատես ծնողները: ՙՀաճելի եւ գնահատելի է, որ այսօր մեր երեխաները, առանց մայրաքաղաք հասնելու եւ առանց այլ ծախսեր կատարելու, անվճար հիմունքներով կարողացան կրկեսային ներկայացումներ դիտել: Շնորհակալ ենք թե հովանավորին, թե կրկեսի ղեկավարներին ու դերասաններին, որ մեզ ու մեր երեխաների համար նման զվարճալի համարներ դիտելու հնարավորություն ստեղծեցին՚,- կրկեսային ներկայացումից հետո Գավառ քաղաքի մշակույթի պալատում նշեցին մի խումբ ծնողներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:59:18