Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գավառի պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ

30.07.2016

Հուլիսի 29-ին Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի շինհրապարակ այցելեց ՀՀ ,,Թատերական գործիչների միության,, նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք դիտեցին շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արեցին մասնագիտական մի շարք առաջարկներ: Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս թատրոնի շենքի շինարարության սկզբից, որպեսզի թատերական փորձառու գործիչն իր մասնագիտական խորհուրդներով նպաստի թատրոնի շենքի անթերի նախագծմանն ու կառուցմանը, հարկ եղած դեպքում ներկայացնի մասնագիտական առաջարկներ: ՙՍա Երվանդ Ղազանչյանի հերթական այցն էր Գավառի պետթատրոնի շինարարություն: Մի քանի այցեր էլ նա ունեցել է նախորդ տարվա ընթացքում: Մեր համատեղ նպատակն այն է, որ նորակառույց թատրոնի շենքն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, շինարարության եւ տեխնիկական վերազինման ընթացքում թույլ չտրվեն թատերական պահանջներին համապատասխան սխալներ, չլինեն մասնագիտական թերություններ, ամեն ինչ արվի բարձր մակարդակով՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հայ թատերական արվեստի վաստակավոր գործիչն իր գոհունակությունը հայտնեց ինչպես պետության կողմից կատարված համապատասխան ներդրումներից, այնպես էլ՝ թատրոնի շենքի շինարարարության ընթացքից եւ շենքի ճարտարապետական նախնական տեսքից, որի շքեղությունն արդեն իսկ ուրվագծվում է: ,,Ինչն եմ ուզում կարեւորել. առաջին հերթին այն, որ մեր Անկախության 25 տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից եւ այն էլ՝ այսպիսի դասական ճարտարապետությամբ, իսկ երկրորդ հերթին՝ այս քաղաքում թատերական ավանդների պահպանման ու շարունակման հնարավորությունը: Այո, այս բեմում հանդես են եկել մեր թատերական արվեստի ամենամեծանուն դեմքերը՝ Ավետ Ավետյան, Հրաչյա Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Մետաքսյա Սիմոնյան, այլ հայտնի դերասաններ: Տեղի դերասաններն էլ միշտ եղել են հանրաճանաչ, թատերական միտքը զարգացնող: Հուսով եմ նաեւ, որ դերասանների այսօրվա սերունդն էլ ըստ արժանվույն կգնահատի պետության կողմից տրված այս անգնահատելի նվերը եւ կշարունակի զարգացնել մեր թատերական ավանդները, որը կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք,,-շեշտեց Երվանդ Ղազանչյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55