Նորություններ

Դպրոցականները մեկնեցին ճամբարային հանգսի 19.06.2015
Հունիսի 19-ից Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում ի թիվս Հանրապետության և Արցախի դպրոցականների, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն նաև Գեղարքունիքի մարզի դպրոցականները: Համաձայն ՀՀ վարչապետի 2015 թվականի մայիսի 19-ի` ,,Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման,, նպատակով կայացրած N 400 որոշման, Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում նախատեսված է կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը: Ճամբարն իրականացվում է 3 հերթափոխով, 20-ական օրով: Առաջին հերթափոխում Գեղարքունիքի մարզից կհանգստանան նախատեսված չափորոշիչները բավարարող` 115 երեխա: Վերջիններս ընդգրկվել են համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական...

Ճամբարակի բժիշկները խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով 19.06.2015
Վերջերս Վահան գյուղում ու ճամբարակ քաղաքում սննդային թունավորման ժամանակ 55 քաղաքացիներին ցուցաբերած որակյալ բուժօգնության համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրի եւ դրամական խրախուսանքի արժանացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանին, նույն կենտրոնի ևս 5 բժշկի և 10 բուժքրոջ: Ճամբարակի առողջության կենտրոնում բուժանձնակազմին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց և պարգեւները հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,, Ձեր բարեխիղճ աշխատանքի, փորձառություն, հոգատար վերաբերմունքի և մասնագիտական պատրաստվածության շնորհիվ մարդիկ ստացան լիարժեք բուժում, կանխվեցին խուճապային տրամադրությունները, որի համար Գեղարքունիքի մարզպետի եւ մեր անունից...

Նոր հանձնարարականներ համայնքներում բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ 18.06.2015
Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն: Այս անգամ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձևավորված հանձնաժողովի անդամները զեկուցեցին մարզպետի աշխատանքային այցերի ընթացքում համայնքներում բարձրացված հիմնահարցերի ուսումնասիրության արդյունքները եւ հանձնարարականներով նախատեսված առաջարկությունները: Ըստ ներկայացված զեկույցների, մի շարք համայնքներում առկա հիմնախնդիրների լրացուցիչ ուսումնասիրությունները տվել են իրենց դրական արդյունքը, իսկ որոշ համայնքներում բարձրացված հիմնախնդիրների ուղղությամբ դեռևս կան անհարթություններ, որոնց վերաբերյալ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց լրացուցիչ աշխատանք կատարել և գրավոր զեկուցել իրեն: ,,Կարևոր է լինել համայնքներում...

Մարզում անցկացվեց հատուկ տակտիկական երկու ուսումնավարժանք 18.06.2015
Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ,,Հրդեհաշիճում և փրկարարական աշխատանքների իրականացում,, թեմայով: Պլանային ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման վերահսկողությունը վերապահված էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանին: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ- փրկարարական ջոկատի միջոցով` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ` Էդիկ Գալստյանի ղեկավարությամբ: Համաձայն ժամը 11:00-ին տրված...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում 17.06.2015
Հունիսի 16-ին հերթական աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Ճամբարակի տարածքի Կալավան, Դպրաբակ, Ձորավանք եւ Անտառամեջ համայնքներում և տեղում ծանոթացավ համայնքներում կատարված աշխատանքներին, գործող բուժկետերի եւ դպրոցների շենքային ու աշխատանքային պայմաններին, բնակիչների կողմից բարձրացված հիմնահարցերին: Կալավանում եւ Անտառամեջում բնակիչներն առաջնահերթ համարեցին համայնքներ մտնող ճանապարհների նորոգման խնդիրը, ինչն անհնար է իրականացնել տեղական բյուջեների սուղ միջոցներով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզին ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում գումար հատկացնելուն պես համապատասխան միջոցներ կտրամադրվեն ճանապարհների ...

Հիմնանորոգված մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում 12.06.2015
Հունիսի 11-ին Լճաշեն գյուղում իրենց դռները բացեցին հիմնանորոգված մանկապարտեզի եւ մանկական արվեստի դպրոցի շենքերը: Կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի մանկավարժներն ու սաները, ծնողներ, հիմնանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած գործարարներ: Մակապարտեզի շենքը հիմնանորոգվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին` 8 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սկզբից: Ամբողջությամբ հիմնանորոգվել են սանհանգույցները, շենքի երկրորդ հարկի խաղասենյակներն ու ննջասենյակները, ձեռք են բերվել նոր մահճակալներ, անկողնային պարագաներ, գույք: Մանկապարտեզը այսուհետ գործելու է երկու խմբով, ուր կհաճախեն 80 երեխա...