Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բուժաշխատողների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ

20.09.2016

Գեղարքունիքի մարզի առողջապահական ընկերությունների արդիականացման ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությամբ, արդեն երրորդ օրն է, ինչ Գավառի և Մարտունու ԲԿ-ներում, ինչպես նաև Գավառի և Վարդենիսի պոլիկլինիկաներում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընդգրկված են մարզի բոլոր տարածաշրջանների պոլիկլինիկական ծառայությունների և ծննդատների թվով 60 մանկաբույժներ, գինեկոլոգներ ու մանկական բուժքույրեր: Դասընթացներն անցկացվում են ,,Մանկական նեոնատալ մահերի, բարդությունների, ինչպես նաև պտղի ներարգանդային հիվանդություններին,, վերաբերող թեմաների շուրջ: Դասընթներն անցկացնում են հանրապետության տարբեր բուժհիմնարկների լավագույն մասնագետները: Բացի այն, որ վերապատրաստվողները ստանում են բավականաչափ գիտելիքներ, առօրյայում օգտագործելու համար նրանց տրամադրվում է նաև համապատասխան գրականություն և այլ նյութեր: Իսկ վերապատրաստումների արդյունքում մասնակիցները ստանալու են նաև հավաստագրեր: ,,Կազմակերպված 6-օրյա դասընթացների նպատակն է, որպեսզի մեր մասնագետները արագ և ճիշտ ախտորոշեն նորածնային հիվանդությունները, և բուժսպասարկումն իրականացվի արդյունավետ եղանակով: Իսկ այս ամենը հնարավորություն կտա խուսափել նորածինների շրջանում հաշմանդամության և այլ բարդությունների առաջացումից,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ վարչության պետի նմանատիպ դասընթացներ կազմակերպվեն նաև Վարդենիս և Ճամբարակ քաղաքների բուժհիմնարկներում, քանզի նշված տարածքներից դասընթացներին մասնակցել ցանկացող բուժաշխատողների թիվը մեծ է: ,,Նորությունները շատ են, շատ լավ են կարողանում նյութերը մատուցել համապատասխան մասնագետները: Այս վերապատրաստումները մեզ հնարարվորություն են տալիս ավելի մոտիկից ծանոթանալ բժշկագիտության մեջ կիրառվող ժամանակակից միջոցառումներին և մեթոդներին, ինչը շատ արդյունավետ է մասնագետներիս համար,, -նշեց դասընթացի մասնակից, Սևանի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի նեոնատոլոգ Նունուֆար Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38