Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկնարկեց Հանրապետական Մաղթանքով

20.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին սեպտեմբերի 20-ին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր - Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Հանրապետական Մաղթանք: Օրհնվեց Հայոց ազգը և ՀՀ Անկախության 25-ամյակի ամենամեծ ձեռքբերում հանդիսացող Հայոց բանակը: Օրհնանքի խոսքեր հնչեցին նաև բոլոր նրանց համար, ովքեր գիշեր ու զոր տքնում են Հայաստան երկիրը ամուր, խաղաղ ու շեն պահելու համար: Արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը շնորհավորեց ներկաներին և համայն հայությանը մեր Նորանկախ երկրի հոբելյանական տարեդարձի առթիվ և հղեց իր բարեմաղթանքի խոսքը: ,, Այսօր, այս Սուրբ եկեղեցու կամարների ներքո մենք ծունր դրած աղոթք բարձրացրինք և խնդրեցինք Աստծուն, որպեսզի մեր երկիրը Խաչի հովանու ներքո պահի, իմաստություն, ուժ և կարողություն տա մեր երկրի կառավարական մարմիններին: Մեր 25-ամյա երկիրը պահի խաղաղ երկնքի տակ, մեր երկրի սահմաններն ու մեր հայրենի եզերքը մնա միշտ խաղաղության մեջ, որպեսզի, ոչ թե զինվենք զենքով, այլ գիտելիքով, որպեսզի մեր երկիրն ունենա անընդհատ զարգացման հնարավորություն: Այս գեղեցիկ տոնի առիթով մաղթում եմ, որպեսզի մենք, որտեղ էլ որ լինենք, հպարտանալ կարողանանք մեր ազգով և մեր պետությամբ, բարձր պահել կարողանանք հայ մարդու անունն ու պատիվը: Աստված թող օրհնի մեր պետությունն ու մեր ազգը,, -նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հանրապետական Մաղթանքի կարգին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի,Գավառի  քաղաքային իշխանությունների, իրավապահ մարմինների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը մարզի բոլոր համայնքներում կշարունակվի սեպտեմբերի 21-ին, հագեցած և բազմաբովանդակ ծրագրերով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38