Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր հանձնարարականներ համայնքներում բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ

Նոր հանձնարարականներ համայնքներում բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ 18.06.2015

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն: Այս անգամ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձևավորված հանձնաժողովի անդամները զեկուցեցին մարզպետի աշխատանքային այցերի ընթացքում համայնքներում բարձրացված հիմնահարցերի ուսումնասիրության արդյունքները եւ հանձնարարականներով նախատեսված առաջարկությունները: Ըստ ներկայացված զեկույցների, մի շարք համայնքներում առկա հիմնախնդիրների լրացուցիչ ուսումնասիրությունները տվել են իրենց դրական արդյունքը, իսկ որոշ համայնքներում բարձրացված հիմնախնդիրների ուղղությամբ դեռևս կան անհարթություններ, որոնց վերաբերյալ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց լրացուցիչ աշխատանք կատարել և գրավոր զեկուցել իրեն: ,,Կարևոր է լինել համայնքներում...

     Մարզում անցկացվեց հատուկ տակտիկական երկու ուսումնավարժանք

Մարզում անցկացվեց հատուկ տակտիկական երկու ուսումնավարժանք 18.06.2015

Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ,,Հրդեհաշիճում և փրկարարական աշխատանքների իրականացում,, թեմայով: Պլանային ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման վերահսկողությունը վերապահված էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանին: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ- փրկարարական ջոկատի միջոցով` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ` Էդիկ Գալստյանի ղեկավարությամբ: Համաձայն ժամը 11:00-ին տրված...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ  Ճամբարակի տարածաշրջանում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում 17.06.2015

Հունիսի 16-ին հերթական աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Ճամբարակի տարածքի Կալավան, Դպրաբակ, Ձորավանք եւ Անտառամեջ համայնքներում և տեղում ծանոթացավ համայնքներում կատարված աշխատանքներին, գործող բուժկետերի եւ դպրոցների շենքային ու աշխատանքային պայմաններին, բնակիչների կողմից բարձրացված հիմնահարցերին: Կալավանում եւ Անտառամեջում բնակիչներն առաջնահերթ համարեցին համայնքներ մտնող ճանապարհների նորոգման խնդիրը, ինչն անհնար է իրականացնել տեղական բյուջեների սուղ միջոցներով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզին ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում գումար հատկացնելուն պես համապատասխան միջոցներ կտրամադրվեն ճանապարհների ...

  Հիմնանորոգված  մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում

Հիմնանորոգված մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում 12.06.2015

Հունիսի 11-ին Լճաշեն գյուղում իրենց դռները բացեցին հիմնանորոգված մանկապարտեզի եւ մանկական արվեստի դպրոցի շենքերը: Կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի մանկավարժներն ու սաները, ծնողներ, հիմնանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած գործարարներ: Մակապարտեզի շենքը հիմնանորոգվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին` 8 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սկզբից: Ամբողջությամբ հիմնանորոգվել են սանհանգույցները, շենքի երկրորդ հարկի խաղասենյակներն ու ննջասենյակները, ձեռք են բերվել նոր մահճակալներ, անկողնային պարագաներ, գույք: Մանկապարտեզը այսուհետ գործելու է երկու խմբով, ուր կհաճախեն 80 երեխա...

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային այցով Վարդենիսի տարածաշրջանում էր

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային այցով Վարդենիսի տարածաշրջանում էր 11.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 10-ին հանդիպում ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա համայնքներում: Շատջրեք համայնքում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ` վերջիններիս հնարավորություն տալով ներկայացնել համայնքային բնույթի առաջնահերթ խնդիրներ: Շատջրեքցիները և համայնքի ղեկավարը խոսեցին գյուղատնտեսական աշխատանքների և ակնկալվող բերքի մասին, առաջ քաշեցին գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկի, կաթի մթերման ցածր գների, համայնքային կենտրոն և հանդիսությունների սրահ ունենալուն վերաբերող հարցերը: Նրանք ակնկալեցին մարզի ղեկավարի աջակցությունը հարևան համայնքի արոտավայրերից` պայմանագրային հիմունքներով օգտվելու խնդիրը...

                Հանդիպում   ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում

Հանդիպում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 10.06.2015

Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված հուշագրի շրջանակներում հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային հերթական այցով մարզ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում մարզում վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ծրագրերին վերաբերող մանրամասներ: Խոսվեց նաև այս տարվա նոյեմբեր ամսին Իզեր դեպարտամենտի գլխավոր խորհրդում կայանալիք հանդիպման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 09:39:38