Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բուժքույրերին ներկայացվեց հերթական դասախոսությունը

11.03.2017

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայաստանի ,,Բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության միջոցով մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանդիպում՝ մարզի առողջապահական հիմնարկների մոտ 200 բուժքույրերի մասնակցությամբ: Վերջիններս նախ ստացան մարզի ղեկավարության շնորհավորանքը կանանց տոնի առթիվ, ապա Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը երկարամյա անբասիր աշխատանքի համար մի շարք բուժքույրերի հանձնեց Գեղարքունիքի մարզպետի կողմից նախատեսված շնորհակալագրերը: Այնուհետև մարզի բուժքույրերն ունկնդիր եղան Հայաստանի ,,Բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության մասնագետների կողմից ներկայացված հերթական դասախոսությանը, որը վերաբերում էր մարտի դաշտում վիրավորներին ճիշտ և ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն: ,,Հայաստանի ,,Բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության կողմից մարզի բուժքույրերի վերապատրաստմանն ուղղված դասախոսությունները կրում են պարբերական բնույթ: Դրանք կազմակերպվում են Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ, յուրաքանչյուր եռամսյակում: Թեմաներն ընտրվում են ժամանակի պահանջներից ելնելով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզը սահմանամերձ գոտի է և հեռու չէ պատերազմական իրավիճակներում հայտնվելու հանգամանքից, այս անգամ ընտրվել է մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելու հետ կապված մանրամասներին վերաբերող թեման: Ես համոզված եմ, որ նման հանդիպումները մեծապես նպաստում են մարզի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը և մարզում բուժսպասարկման որակի բարելավմանը,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06