Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց շախմատի մարզային առաջնության մարզային փուլը

10.03.2017

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցում Սարուխանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվեց մինչեւ 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2017 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայոց բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալներով մարզային փուլին մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված շախմատիստները՝ ըստ տարիքային խմբերի, հետեւյալ համամասնությամբ. մինչեւ 10 տարեկաններ՝ 4 տղա, մինչեւ 12 տարեկաններ՝ 2 տղա, մինչեւ 14 տարեկաններ՝ 2 տղա եւ մինչեւ 16 տարեկաններ՝ 2 տղա:
Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն՝ շվեյցարական մրցակարգով, 7 փուլով: Մարզային առաջնությունն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Ծավալված հետաքրքիր պայքարի արդյունքում մինչեւ 10 տարեկանների խմբում՝ 1-ին տեղը գրավեց Գավառ քաղաքից Մհեր Գայրանյանը, 2-րդ տեղը՝ Ճամբարակից Կարո Սարգսյանը եւ Նորատուսից Արա Ասոյանը: Մինչեւ 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց ճամբարակցի Ռաֆայել Բաբայանը, 2-րդ տեղը վարդենիսցիներ Վիգեն Խաչատրյանը եւ Աշոտ Մարտիրոսյանը: Մինչեւ 14 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց գավառցի Վարդան Սարգսյանը, 2-րդ տեղը ՝ Մարտունի քաղաքից Վահե Միրզոյանը եւ Վարդենիկ գյուղից Տիգրան Զիրոյանը: Մինչեւ 16 տարեկանների խմբում առաջին տեղը գրավեց Վարդենիկից Սերգեյ Բադալյանը, 2-րդ մրցանակի արժանացան Ճամբարակից Վահե Երիցյանը եւ Գավառից Դավիթ Բուռնուչյանը: Հաղթողները Սարուխանի համայնքի ղեկավար Հովիկ Չիչոյանի կողմից պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով: Հաղթողներից ձեւավորվեց մարզի հավաքական թիմը, որը մարտի 23-ից կմասնակցի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23