Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին  մարզի նախակրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

Ամփոփվեցին մարզի նախակրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները 10.07.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ մարզում ստեղծվել է Գեղարքունիքի մարզի նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչությունների պետերը և տեղակալները, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական...

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը 09.07.2015

Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 07.07.2015

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 16-ն էին: 2 քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրանքով, 1 քաղաքացի` հատուկ կարգավիճակ և սոցիալական հատուկ խումբ ունեցող անձանց համար ՀՀ կառավարության կողմից հատկացված առողջարանային ուղեգրից օգտվելու, 2 քաղաքացի` բնակարանի բարեկարգման նպատակով շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն ստանալու և 8 քաղաքացի` բուժման մեկնելու, դեղորայքի ձեռքբերման և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով դրամական օգնություն ստանալու խնդրանքով: Կարմիրգյուղ համայնքի բուժամբուլատորիայի 3 բուժաշխատողներ դիմում ներկայացրին իրենց ...

Ճանապարհվեց վաստակած հանգստի

Ճանապարհվեց վաստակած հանգստի 03.07.2015

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով, հուլիսի 2-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Մանուկյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Խաչիկ Մանուկյանը ճանաչվում է որպես բարեխիղճ, բարձր պատասխանատվության տեր անձնավորություն, օժտված մասնագիտական...

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 02.07.2015

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում մեկնարկեց 2015թվականի ամառային զորակոչը: Գավառի զինկոմիսարիատից զորակոչի առաջին փուլում բանակ ճանապարհվեցին 27 նորակոչիկներ: Մեկնումից առաջ նորակոչիկները զինկոմիսարիատներում անցան լրացուցիչ բժշկական զննություններ: Ապա մեկնարկեց տոնական միջոցառումը: Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը նորակոչիկների և նրանց ծնողների հետ մասնակցեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված օրհնության կարգին, այնուհետև իր բարեմաղթանքի խոսքն հղեց Հայոց բանակի վաղվա զինվորներին: ,,Սիրելի նորակոչիկներ, եղեք ամուր ...

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը Նոր Նորքի վարչական շրջանում էր

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը Նոր Նորքի վարչական շրջանում էր 01.07.2015

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում հունիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Նորք շրջանի վարչական շենքի հանդիսությունների սրահում կազմակերպվեց տեսակցություն Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զորամասերում զինծառայության մեջ գտնվող Նոր նորքցի 47 զինծառայողների եւ նրանց ծնողների միջեւ: Տեսակցությունը կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի համատեղ նախաձեռնությամբ: Արարողությունը համատեղվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 18:07:20