Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի առջև

24.04.2017

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ այսօր, ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում , մարզի մնացած քաղաքային և գյուղական համայնքներում: Սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձաների առջև հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզային իշխանությունների, քաղաքային և գյուղական համայնքների, կրթամշակութային հասատատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, քաղաքացիներ: ,,102 տարվա ընթացքում աշխարհը փոխվեց, բայց Թուրքիան չփոխեց իր դիրքորոշումը: Ինչևէ, մենք ընկճվելու առիթ չունենք, քանզի այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների Սուրբ հիշատակի առջև իրենց խոնարհումն են բերել նաև Սփյուռքից ժամանած մեր շատ ու շատ հայրենակիցներ: Սա հերթական անգամ խոսում է հայ ազգի միասնականության, նրա անկոտրում կամքի մասին: Հայոց Ցեղասպանության դեմ պայքարի ամենահզոր ուժը դա ամուր պետականություն և կայուն տնտեսություն ունենալն է, որին մենք ձգտում և աստիճանաբար հասնում ենք,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ծաղկեդրման արարողությանը հաջորդեց մոմավառությունը և բարեխոսության կարգը, որը կատարվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակված Սրբերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55