Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հայտարարվեց սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ

21.04.2017

Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և ,,Սևան,,ԱՊ ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 20-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլի 25-ից մարզում հայտարարեց աղբահավաքության, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Միջոցառումը սեղմ ժամկետներում և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց մի շարք առաջադրանքներ և հանձնարարականներ: Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները մարզում բարձր մակարդակով կազմակերպելու համար մարզպետն առաջարկեց նախ ստեղծել նշված գործընթացը կանոնակարգող և վերահսկող հանձնաժողով՝ մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ և շահագրգիռ կազմակերպությունների ու ծառայությունների ներկայացուցիչների անդամակցությամբ: Հանձնարարվեց Սևանի քաղաքապետին, Սևանի ՃՇՇ-ի և շահագրգիռ այլ ծառայությունների և կառույցների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնել մարզի մուտքից մինչև Սևանի թերակղզի ընկած ճանապարհահատվածում, թերակղզու եկեղեցիներին հարող ողջ տարածքում: Մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքների, կրթական և առողջապահական հաստատությունների և հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին, սեփական տարածք ունեցող անձանց, մարզի ճանապարհները սպասարկող բոլոր կազմակերպություններին եւս հանձնարարվեց՝ ,, Սևան,,ԱՊ-ի հետ համատեղ, գլխավոր մայրուղիներից մինչև անտառածածկ ողջ գոտին համատեղ ուժերով մաքրել կենցաղային աղբի թափոններից, իրականացնել աղբահանություն եւ տեղափոխել գլխավոր աղբավայրեր, իսկ դրանցում կուտակված աղբը այրել, ապա հողով ծածկել: Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգող և վերահսկող հանձնաժողովին հանձնարարվեց՝ ամենօրյա վերահսկողություն իրականացնել համայնքներում և կազմակերպություններում և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետին:
Մարզպետի մեկ այլ հանձնարարականով էլ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մարզում գործող ԶԼՄ-ների հետ համատեղ պետք է լուսաբանի միամսյակի ընթացքում իրականացվող աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության ավարտից հետո սանիտարական մաքրման միամսյակի հետ կապված մարզպետի համապատասխան կարգադրությունը հատուկ շրջաբերականով առաքվեց մարզի համայնքներ և կազմակերպություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11