Նորություններ

Լանջաղբյուր համայնքում նշվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցը 04.05.2015
Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ կթամշակութային հաստատություններում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցին նվիրված հիշատակության միջոցառումները, որոնցից հերթականը տեղի ունեցավ Լանջաղբյուր գյուղի մշակույթի տանը: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ-բեմականացումը կազմակերպել էր Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ,Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, համայնքի բազմաթիվ անդամներ: Լանջաղբյուրի միջնակարգ...

Շախմատի մարզային առաջնությունում 04.05.2015
Ապրիլի 29-ին Գավառ քաղաքի շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի ՀՀ Գեղարքունիքի մարզային առաջնության մարզային փուլը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մարզային առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երկու փուլով՝ տարածքային և մարզային: Տարածքային փուլին մասնակցեցին շուրջ 250 շախմատիստներ: Մրցումներն անցկացվեցին ապրիլի 6-16-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում: Տարածքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3–րդ տեղերը գրաված շախմատիստները մասնակցեցին մարզային փուլի մրցումներին: Արդյունքում առաջին ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային հերթական այցով եղավ Ճամբարակում 04.05.2015
Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքում: Աղբերք համայնքում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որտեղ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի հետ առնչվող տարաբնույթ հարցեր: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի հետ քննարկեց Աղբերք համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ առնչվող հարցեր, հորդորելով ամեն ինչ կազմակերպել ու անցկացնել օրենքով սահմանված կարգով...

Նորակերտում ևս հիշում են և պահանջում 30.04.2015
Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի գրեթե բոլոր բնակիչների նախնիները Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած և Արևմտյան Հայաստանի Վան, Մոկս, Ալաշկերտ գավառներից Սևանի ափ հասած և այստեղ նոր շեն հիմնած գաղթականներ են եղել: Հավատարիմ մնալով իրենց նախնիների հիշատակին, գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որոնք մեկնարկել են դեռևս 2015 թվականի մարտ ամսից: Դասարանական միջոցառումներ, զրույցներ, ընթերցումներ, շարադրություններ, համագյուղացի, եղեռնը վերապրածների շառավիղների հետ հանդիպումներ և այլն: Այնուհետև դպրոցում կազմակերպվել է ցեղասպանությանը նվիրված հայ և օտարազգի գրողների արձակ ստեղծագործություններից հատվածների ընթերցանության, ապա` ասմունքի մրցույթներ,...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին 29.04.2015
Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասին, Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, Եվրոպական Միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազարյանին: Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում կողմերը քննարկեցին տարաբնույթ հարցեր:

Աշխատանքային հերթական այց Վարդենիսի տարածքում 29.04.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլի 28-ին աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքում: Վարդենիսի քաղաքապետարանում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ Վարդենիս քաղաքային համայնքի, տարածքի Մաքենիս, Ազատ, Լճավան, Ներքի Շորժա, Ջաղացաձոր, Ակունք գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին համայնքներում առկա սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրներ: Մարզպետը անդրադարձավ համայնքներում գործավարական փաստաթղթերում նկատված բացթողումներին և հորդորեց դրանք շտկել սեղմ ժամկետում: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց համայնքներում ՏԻՄ հետ կապված...