Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ

28.05.2017

Հարգելի հայրենակիցներ
99 տարի առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջնման վտանգի մեջ, քաղաքական ու տնտեսական ծանրագույն պայմաններում, իր մեջ վճռական ուժ գտավ՝՝ հերոսամարտերի գնով հաղթելու Արեւելյան Հայաստան թափանցած թուրք զավթիչներին եւ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը: Դարերի ընթացքում առաջին անգամ Հայաստանը անօրիանակ մաքառումների եւ արյան գնով կարողացավ նվաճել իր պետականությունը եւ հրաշքով դնել Հայոց հայրենիքի կերտման հիմքերը:
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ ժամանակներ, համազգային միասնություն ու բարօրություն:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59