Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

26.05.2017

Սիրելի շրջանավարտներ
Ձեզանից յուրաքանչյուրը հիմա հարազատ դպրոցից բաժանվում է թե՜ խորին հուզմունքով, թե՜ անմոռանալի տպավորություններով՝ տանելով իր ստացած կրթության ու դաստիարակության լույսը դեպի կյանքի նոր հանգրվաններ, դեպի նոր բարձունքների նվաճում հետագա ուսման մեջ կամ աշխատանքում: Ուզում եմ լիահույս լինել, որ մեր մանկավարժները ձեր հոգիներում սերմանել են սեր դեպի հայրենիքը, ուսումը, ներարկել համազգային ու համամարդկային արժեքները, ամենայն բարեխղճությամբ նախապատրաստել Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներիդ:
Դուք եք Հայոց հայրենիքի վաղվա կերտողը, նրա պաշտպանն ու շինարարը, բժիշկն ու մանկավարժը, նվիրական ծնողն ու սնողը:
Կանաչ ճանապարհ եմ մաղթում բոլորիդ ձեր կյանքի այս պատասխանատու ճամփաբաժանում, ցանկանում անսպառ հաջողություններ հետագա նպատակներում, ամենայն սեր ու բարիք,միշտ երջանիկ ու խաղաղ տարիներ:
Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Բոթոյան  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06